Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի առաջին նիստի ժամանակ առաջին անգամ գործարկվել է էլեկտրոնային քվեարկության համակարգը:
Համակարգի շնորհիվ կավտոմատացվի 3 գործառույթ՝ գրանցում, քվեարկություն և հարցերի ու ելույթների համար հերթագրում:
Ավագանու անդամներին ներկայացվեցին էլեկտրոնային քվեարկության սարքից օգտվելու կանոնները:
Սարքի գործառույթներից օգտվելու համար ավագանու անդամներին անհրաժեշտ կլինեն նաև իրենց նույնականացման քարտերը:
Մինչ այսօր ավագանու նիստերի ժամանակ քվեարկությունն անցկացվում էր ձեռքով: