Հուլիսի 11-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26091122 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 740 մլն դրամ, որից մրցակցային՝ 3 մլրդ 585 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 155 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1,437,818,699 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.5543 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 8.8697 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր և գանձապետական պահառուն:










































