Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

80%-ի փուչիկը կամ Փաշինյանը կորցնում է ադեկվատությունը

Եվս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երևան: Առաջիկայում սպասում ենք ևս 20 մեքենա և շուրջ 4400 աղբաման․ ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կասկած չունեմ, որ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Եվ ուզում եմ ընդգծել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց և ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ»,-գրել է նա:

Ֆեյսբուքյան այս լակոնիկ գրառումը բացահայտում է այն տխուր իրականությունը, որում հայտնվել են վարչապետն ու նրա իշխանությունը՝ չնայած այն հանգամանքին, որ արտաքուստ Փաշինյանը գրել է դրական ցուցանիշների մասին։

Պատկերացնո՞ւմ եք՝ երկրի ղեկավարը զբաղվում է աղբահանության խնդիրներով ու մանրամասն նկարագրում է աղբատարների, աղբամանների քանակը։ Սա իրականում իշխանության, համակարգի չգոյության պերճախոս դրսևորում է ու դժվար է հակառակը պնդել։

Հեղափոխության հաղթանակից անցել է մեկ ու կես տարի, սակայն Փաշինյանին այդպես էլ չի հաջոցվել ձևավորել կենսունակ համակարգ ու այնպիսի տպավորություն է, որ նա երկրում աշխատող միակ պաշտոնյան է, որը պարտավոր է զբաղվել թե Չարենցավանի դպրոցներից մեկի տնօրենի հարցով, թե աղբահանությամբ ու թե բազամթիվ այլ խնդիրներով, որոնք նորմալ իշխանության պարագայում ունեն կոնկրետ այլ հասցեատերեր։

Երևանի ու նրա քաղաքապետի պարագայում խնդիրն առանձնահատուկ է, ու Փաշինյանը թերևս հրաշալի գիտակցում է, որ հենց ինքն է Երևանի հետ կապված ցանկացած խնդրի իրական պատախանատուն։ Երևանի քաղաքապետարանը ֆորմալ առումով ՏԻՄ է, սակայն բոլորն են հասկանում, որ Հայկ Մարությանն ու նրա թիմն իշխանության ղեկին են հայտնվել բացառապես Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի, այն բանի շնորհիվ, որ վարչապետը գրեթե միայնակ տարավ ամբողջ ընտրարշավը՝ հասարակությանն, ըստ էության, զրկելով ընտրությունից՝ «սևի» ու «սպիտակի» վտանգավոր դիլեման առաջ քաշելով։

Հայկ Մարությանն, ըստ էության ոչ թե քաղաքապետ է, այլ՝ Նիկոլ Փաշինյանի փոխանորդն այդ պաշտոնում ու միանգամայն տրամաբանական է, որ եթե հասարակությունը դժգոհ է քաղաքային աղբահանության, տրանսպորտի աշխատանքներից, հայացքը պետք է ուղի Փաշինյանի կողմը, որն ուսերի վրա իշխանության է բերել Հայկ Մարությանին ու մյուսներին։

Ոչ մի վարչապետի, ղեկավարի վարկանիշ չի կարող դիմանալ, երբ նա պատասխանատու է դառնում երկրում տեղի ունեցող ամեն ինչի համար ու ստիպված է պատասխան տալ երկրի գրեթե բոլոր պաշտոնյաների անգործության համար։ Այդ վիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը։

Սակայն ավելի ցավալի է, որ երկրի վարչապետն աստիճանաբար կտրվում է իրականությունից, հակառակ պարագայում՝ չէր խոսի Հայկ Մարությանի կառավարչական հրաշալի հատկություննների մասին, նույնիսկ՝ PR-ի նպատակով։ Հասկանալի է, որ Փաշինյանի համար դժվար է խոստովանել, որ մեկ տարի առաջ սխալ ընտրություն է կատարել, սակայն հիմա ավելի լավ է դադար վերցնել՝ լուզեր պաշտոնյանի ձախողված քաղաքականության ամբողջական պատասխանատվությունը ստանձնելու փոխարեն, մանավանդ, որ նուն աղբահանության ոլորտում ճգնաժամն ամենևին էլ մոտ չէ հաղթհարմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում