Այն, որ Սահմանադրության մեջ գրված է, որ Հանրապետության նախագահն անձեռնմխելի է, նշանակում է, նա չի կարող իր պաշտոնավարման ժամկետում ենթարկվել քրեական, վարչական կամ այլ պատասխանատվության, բացառությամբ այն դեպքերի, որոնք ներկայացված են նույն Սահմանադրության մեջ, երբ անձին մեղսագրվում է ծանր հանցագործություն կամ դավաճանություն։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։
Նրա խոսքով, ՀՀ նախագահը ենթակա է պատասխանատվության պաշտոնանկ անելուց հետո. «ՍԴ-ն երբ խոսում էր անձեռնմխելիության մասին, նա պետք է հստակ ձևակերպումներն այնպես տար, որ խոսքը վերաբերվեր հենց անձեռնմխելիությանը, մինչդեռ ՍԴ-ն իր ձևակերպումներով դուրս է եկել սահմանադրական արդարադատության լիազորությունից և «ստանձնել է» Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը»,-ասաց նա։