Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ճամբարակի համայնքապետն ապօրինի շինարարություն է կատարում. Համայնքապետը դրա դեմ բողոքողներին տականք է անվանում

Ճամբարակ խոշորացված համայնքում կրքերը չեն հանդարտվում։ 2017 թվականին ընտրված համայնքապետը թույլ է տալիս մի շարք ապօրինություններ, որի դեմ էլ ընդդիմանում են տեղի բնակիչները։

Մասնավորապես, այս օրերին Ճամբարակի քաղաքապետարանից մոտ 10 մետր հեռավորության վրա ապօրինի շինություն է կառուցվում համայնքապետի ու նրա կողմնակիցների կողմից։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց տեղի բնակիչներից Օվսաննա Բարսեղյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այդ ապօրինի շինությունները կառուցում է համայնքապետ Վազգեն Ադամյանի կազմակերպությունը, և որպես շինանյութ օգտագործվում է «Սևան» ազգային պարկից հանված ավազը, ինչն անթույլատրելի է:

«Իրենք, երբ «Սևան» ազգային պարկից ավազ են հանում, դա նաև վաճառում են, և այս ապօրինությունը շարունակվել է տարիներ շարունակ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նախօրեին իրավապահ մարմինները ստուգումներ են իրականացրել և Շորժայի համայնքապետի գործարաններից մեկում մեծ քանակությամբ ավազ են հայտնաբերել, որը նույնպես հանված է «Սևան» ազգային պարկից։ Հայտնաբերված ավազն առգրավվել է։

Օվսաննա Բարսեղյանի խոսքով՝ իրենք անցած տարվա հոկտեմբերից պայքարում են համայնքապետի ապօրինությունների դեմ։ Այդ շինությունների թույլտվությունները ապօրինի են։ «Մենք բազմաթիվ գրություններ ենք ուղղել համայնքապետին։ Նա ծիծաղելի պատասխաններ է տալիս, թե շինարարություն չի գնում, կասեցված է։ Մենք նորից գրում ենք իրեն, լուսանկարներ և տեսանյութ ենք ուղարկում, որ շինարարությունը շարունակվում է, ինքն էլ պատասխանում է, թե չեն նկատել, որ շինարարություն է։ Մինչդեռ այդ շինարարությունը քաղաքապետարանից 10 մետր հեռավորության վրա է»,- ասաց Բարսեղյանը։

Մեր դիտարկմանը՝ ինչու այդ շինությունները չեն կարող կառուցվել, որն է խնդիրը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իրենք պատասխանում են, որ երկու տարի առաջ տարածքը կառուցապատման իրավունքով տրամադրվել է կողմին։ Կառուցապատման իրավունքը կարգավորվում է Հողային օրենսգրքով։ Կառուցապատման իրավունք նշանակում է 60 հոդվածի ցանկում ընդգրկված հողամաս, որը չի կարող օտարվել և չի կարելի դրա վրա թաց շինարարություն իրականացնել։ Լավագույնը կարող է կառուցվել տաղավար, որը հետագայում կարելի է հեռացնել։ Բայց ուշագրավն այն է, որ այս ամենից հետո իրենք մեզ գրում են, որ տրամադրել են շինթույլտվություն։ Այսինքն՝ իրենք իրենց հակասում են»:

Բարսեղյանը հավելեց, որ իրենք ներկայումս չեն պահանջում, որ կառուցված շինությունն ապամոնտաժվի, պարզապես այն պետք է դառնա համայնքային սեփականություն։ Բայց, Օվսաննա Բարսեղյանի խոսքով, իրենք ներկայումս ամեն ինչ տանում են նրան, որ շինությունն օտարվի։

Բարսեղյանը տեղեկացրեց, որ 10-15 օր է արդեն՝ քրեական գործ կա հարուցված, որի շրջանակներում այս խնդիրները ևս ներառված են։

Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չհերքեց, որ համայնքապետարանին կից շինարարություն է կատարվում։ Ավելին, հաստատեց նաև, որ շինարարությունը կատարվում է «Սևան» ազգային պարկից հանված ավազով, քանի որ Ճամբարակին շատ մոտ է «Սևան» ազգային պարկը:

«Մեր տարածքին մոտիկ է «Սևան» ազգային պարկի ավազը։ Միշտ է էդպես եղել, ես բան չեմ կարող ասել»,-ասաց Ադամյանը՝ հերքելով միայն, որ շինությունները ապօրինի են. «Ով ասում է, որ ապօրինի է, սուտ է ասում։ Բոլոր իրավասու կառույցները դրանով զբաղվել են, ուսումնասիրություն են կատարել և ոչ մի ապօրինի բան չեն հայտնաբերել։ Ով որ հակառակն է պնդում, դա իր անձնական կարծիքն է միայն»։

Ադամյանը նշեց, որ կառուցվողը բանկի շենք է լինելու՝ «Ակբաբանկ» է կառուցվում։

Շինարարություն իրականացնող կազմակերպությունը Ձե՞զ է պատկանում՝ հարցրինք. «Նման բան չկա։ Մարդիկ իրենք շինարարություն են անում, ես դրա հետ ոչ մի կապ չունեմ։ Ուղղակի շինարարություն անողը իմ մտերիմ ընկերն է, որին էլ էնքան զզվեցրին, որ թողեց գնաց Մոսկվա։

Մինչդեռ Մոսկվայից եկել էր, ներդրումներ էր արել։ Էդ բողոքողները, որ ժողովրդի անունից են հանդես գալիս, մարդ չեն։ Էդ բողոքողի չափերն այնքան մեծ են, երևի դրա համար է կարողանում ժողովուրդ ներկայանալ։ Ընդամենը անձնավորված ինչ-որ բան է, ոչ ավելի։ Մենք սահմանին ապրող ժողովուրդ ենք, և ցանկացած մարդ, ով շինարարություն կսկսի, ես իմ պարտքը կհամարեմ օգնել նրան։ Ճամբարակը հյուսիսային պողոտան չի, ոչ էլ Երևանն է։ Այստեղ գրեթե շինարարություն չկա»,- ասաց համայնքապետը։

Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված, որ տեղի բնակիչները բողոքում են, պայքարում են շինարարությունների դեմ՝ հարցրինք. «Կարճ ասեմ՝ տականք են, դրա համար։ Ով որ բողոքում է, թող իր հոր շինարարությունից բողոքի, որ մինչև այսօր ապօրինի կառույց ունեն»։

Ճամբարակի համայնքապետն ասաց, որ տեղյակ չէ «Սևան» ազգային պարկից ավազի արդյունահանման վերաբերյալ քրեական գործերին։ Միայն նշեց, որ դա բացառված չէ, կարող է և քրեական գործ լինել, բայց դա իր հետ ոչ մի կապ չունի։

Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը նախկինում հանրապետական էր, հետո դարձավ ԲՀԿ-ական։ Ներկայումս ներկայանում է որպես անկուսակցական, բայց սերտ կապերի մեջ է ԲՀԿ-ի հետ։ Առհասարակ Ճամբարակը ներկայումս համարվում է ԲՀԿ-ականացված:

Հ.գ մենք կապ հաստատեցինք նաև ԱԿԲԱ բանկի հետ, որտեղից մեզ փոխանցեցին, որ շինարարությունն իրենք չեն անում, այլ պայմանավորվածություն կա հետագայում վարձակալելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում