Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Փաշինյանին խնայում են զոհաբերելու համար

Եթե Ժիրայր Սեֆիլյանն ունի տվյալներ որևէ հատուկ ազդեցության մասին, որը սպառնում է ազգային անվտանգությանը, ապա պետք է դիմի իրավապահներին, խոսել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններին: Սեֆիլյանը, ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետի հետ օրերս տեղի ունեցած հանդիպումից հետո խոսել էր «Ազատություն» ռադիոկայանի հետ, որի ընթացքում արտահայտել էր մի շարք ինտրիգային մտքեր:

Մասնավորապես, նա խոսել էր այն մասին, որ խորհրդարանի ներկայիս իշխող մեծամասնությունը վարչապետի վարկանիշի անկումից հետո կքվեարկի նրան պաշտոնանկ անելու օգտին, որովհետև այդ մեծամասնությունը ձևավորել են հատուկ ծառայությունները և ունեն ազդեցություն մեծամասնության վրա: Իսկ հատուկ ծառայությունները, ըստ Սեֆիլյանի, ենթարկվում են այլ երկրի: Այստեղ նա, թերևս, նկատի ունի Ռուսաստանին, դատելով այդ հարցում «Սասնա ծռերի» արտահայտած դիրքորոշումներից:

Ստացվում է, որ Սեֆիլյանը համարում է, որ խորհրդարանի մեծամասնությունը ոչ թե վարչապետի, այլ Ռուսաստանի հենարանն է: Սա, իհարկե, անուղղակի նշանակում է, որ Հայաստանի վարչապետը, այսպես ասած, դրածո է, չի տիրապետում իրավիճակին, չի տիրապետում խորհրդարանի մեծամասնությանը: Ի վերջո, անկասկած է, որ խորհրդարանական «Իմ քայլը» մեծամասնության ցուցակը կազմվել է առնվազն նաև Նիկոլ Փաշինյանի հավանությամբ: Հետևաբար, կասկածի տակ դնել այդ ցուցակի, այսպես ասած, գործակալական կամ վերահսկելի լինելու առումով, նշանակում է նույն առումներով կասկածել Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում՝ հետաքրքիր է այն, որ բուն ցուցակի կազմման և խորհրդարանի արտահերթ ընտրության շրջանում «Սասնա ծերի» առաջնորդը չի արտահայտել այդ կասկածները, ըստ ամենայնի ակնկալելով, որ արտահերթ ընտրությամբ «Ծռերը» կհայտնվեն խորհրդարանում, և այդ հեռանկարը վտանգի կենթարկվի, եթե արտահերթ ընտրությանը փաստացի գործակալական որակեն հեղափոխության առաջնորդի գլխավորած նախընտրական ցուցակը:

Սակայն, ինչպես հայտնի է, խորհրդարանի ընտրությանը «Սասնա ծռերը» հավաքեցին 1,8 տոկոս ձայն, և ներկայիս իրավիճակում արդեն «Ծռերի» քաղաքական մարտավարությունը ենթադրում է հակառակը՝ որքան հնարավոր է թիրախավորել խորհրդարանի մեծամասնությանը, սակայն ոչ թե անարդյունավետության, ոչ կոմպետենտության, քաղաքական անբավարար փորձառության և այլնի համար, այլ, այսպես ասած, «արտաքին ազդեցության տակ» լինելու և, ըստ այդմ, նախկին իշխանության և համակարգի, այսպես ասած, ծպտալ հենարան կամ, այլ կերպ ասած, «հակահեղափոխության օջախ» լինելու համար, որովհետև Ժիրայր Սեֆիլյանի գնահատականը, որ վարչապետին պաշտոնանկ կանի իր իսկ մեծամասնությունը, նշանակում է, որ մեծամասնությունը «պատսպարում» է «հակահեղափոխությանը»:

Այդպիսով «Սասնա ծռերը» փորձում է ստանձնել «ռեժիմի» դեմ պայքարի առաջամարտիկի դերը կամ, այսպես ասած, անզիջում ու սկզբունքային պայքարի առաջամարտիկի դերը: Ավելի շուտ, այդպիսով փորձ է արվում վերականգնել այդ դերը, որը ստանձնել էին դեռևս նախորդ իշխանության պարագայում՝ մասնավորապես 2016 թվականից:

Թավշյա հեղափոխությունից հետո նրանք կորցրին այդ դերը, թե ինքնին հեղափոխության փաստից ելնելով, թե նաև դրա ոչ բռնի հանգամանքից՝ հատկապես 2016-ին նրանց կատարած զինված գործողությունից հետո, որի ընթացքում սպանվեց երեք ոստիկան, բայց իշխող համակարգը մնաց: Այժմ «Սասնա ծռերը» փորձում է օգտագործել իրավիճակը իր դիրքերը վերագտնելու համար, ինչի պատճառով էլ իրավիճակը գնահատվում է «ոչ հեղափոխական», «Ծռերն» ու նրանց համակիրները գնահատում են, որ հեղափոխություն չի եղել, որ թավիշը հեղափոխություն չէ, որ հեղափոխությունը չի լինում թավշով: Ընդ որում հատկանշական է, որ այդ հարցում «Ծռերը», նրանց համակիրներն ու նախկին իշխանությունը՝ այն իշխանությունը, այն համակարգը, որի ռևանշը կանխելու մասին են հայտարարում նրանք, հավասարապես են կասկածի տակ դնում Հայաստանում տեղի ունեցածի հեղափոխություն լինելը: Իհարկե, ներկայումս շեշտադրումները արվում են այնպես, որ Փաշինյանն այստեղ դիտվի զոհ, ոչ թե թիրախ: Սակայն ոչ թե նրան խնայելու, այլ անհրաժեշտ պահին զոհաբերելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում