Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները:
Այժմ քննարկվում է 2002թ. հոկտեմբերի 7-ի ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Մենք բոլորս հասկանում ենք, թե որ երկրին կարող է վերաբերել դիտորդ կամ գործընկեր կարգավիճակի շնորհումը: Հաշվի առնելով նաև, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանը շատ ավելի ծանրակշիռ ազդեցություն ունի, քան նույնիսկ Հայաստանը, որն այս կազմակերպության անդամ է, արդյոք բավարար չափով մենք ծանրութեթև արե՞լ ենք բոլոր ռիսկերը, և ընդամենը մեր վետոյի իրավունքը կարո՞ղ է խոչընդոտել Ադրբեջանին այս կազմակերպությունում դիտորդի կամ գործընկերոջ շնորհումը»,- ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանին հաջողվել է մինչև իսկ ՀԱՊԿ քարտուղարին պաշտոնանկ անել. «Ադրբեջանը կարողացել է հասնել նրան, որ այդ կազմակերպությունը ձեռնպահ է մնացել մեր սահմաններին Ադրբեջանի ոտնձգությունների վերաբերյալ նույնիսկ ամենատարրական հայտարարություն անելուց: Դուք այնպիսի արձանագրումներ եք անում, որոնք վախեր են առաջացնում, որ կարող է իսկապես Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի համաձայնությամբ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դիտորդի կարգավիճակի հարց գա օրակարգ, և մենք չկարողանանք մեր ձայնը լսելի դարձնել և մենակ մնալ»:
Մանրամասները՝ տեսանյութում: