Լուրեր
Վարորդական իրավունքի սահմանափակման մասին ՌԴ օրենքը տարածվում է միայն ՀՀ-ի վրա. ԱԳ փոխնախարար
  • 10:48
  • 2019-09-10
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները:

Այժմ քննարկվում է 2002թ. հոկտեմբերի 7-ի ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին 2-րդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես ներկայացրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ փոփոխության նպատակն է, որ Հայաստանը այդ բարձրագույն մարմնում ներկայացված լինի վարչապետի մակարդակով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցն առնչվում էր ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքներին. «Ձեր հայտարարությունից հետո պարոն Զատուլինն ընդունեց, որ կա խտրական վերաբերմունք ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Ի՞նչ փուլում է հիմա այս խնդիրը»:

Ի պատասխան՝ Շավարշ Քոչարյանն ասաց. «Սահմանափակումը իրականացվել է համապատասխան ռուսական օրենքով, և այդ օրենքը այնպես է ընդունվել, որ ԵՏՄ անդամ պետություններից տարածվում է միայն Հայաստանի վրա: Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *