Tuesday, 16 04 2024
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ

ԵՊՀ գիտխորհրդի նիստը թեժ է լինելու. Գեղամ Գևորգյանը պատրաստվում է խզե՞լ արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը որոշել է համալսարանի արհմիությունը լուծարել, որովհետև չի համաձայնել 30 աշխատակցի կրճատելու նրա որոշման հետ: Գևորգյանը պատրաստվում է միակողմանի խզել արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը։

«Ճգնաժամային կառավարման կոչված Գեղամ Գևորգյանը հասցրեց իր դեմ լարել ողջ համալսարանը. սա միայն անհնազանդներին իր թրի տակով անցկացնելու կռիվ չէ, նաև նյութական խնդիրներ են լուծվում` ստեղծել նոր արհմիություն և արհմիության ֆինանսական հոսքերը կառավարելի դարձնել»,- ասաց ԵՊՀ պատասխանատուներից մեկը: Բայց չէ՞ որ Գևորգյանը ԺՊ է և նոյեմբերի 25-ին կարող է լքել ռեկտորի պաշտոնը։ «Նա մեծ հավակնություններ ունի. կարծում է, որ սորոսական Հովհաննես Հովհաննիսյանին համալսարանը չի ընդունի, ինքը կմնա միակ ֆավորիտը։ Ընդ որում՝ եթե այդպես չլինի, ունի պահեստային տարբերակ` դառնալ ԳԱԱ պրեզիդենտ․ այդ ուղղությամբ ևս աշխատում է։ Ինչ վերաբերում է արհմիության հետ կոլեկտիվ պայմանագրի խզմանը, այն միակողմանի լուծելու իրավունք ինքը չունի, ու դա օրենքի բիրտ խախտում է. պետք է ունենա բոլոր աշխատակիցներիս, դեկանների համաձայնությունը»:

Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանին հարցրինք` ռեկտորի պաշտոնակատարը ձեզ հետ քննարկե՞լ է պայմանագիրը լուծելու խնդիրը։ «Ո՛չ ռեկտորատի նիստում, ո՛չ կից խորհրդում հարցի մասին չի տեղեկացվել, պարզաբանում չի տրվել, պատճառների, նախադրյալների մասին որևէ բան հայտնի չէ։ Ես, ինչպեսև մնացյալները, խնդրին տեղեկացել ենք մամուլից, արհմիության նկատմամբ ցայս որևէ պրետենզիա չի եղել։ Կարծում եմ` գիտխորհրդի առաջիկա նիստին պետք է հնչեն պարզաբանումներ»: Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն էլ է դատի տվել ԵՊՀ-ին՝ այլ աշխատանքի տեղափոխելու մասին ռեկտորի հրամանն անվավեր ճանաչելու պահանջով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում