Լուրեր
Ամուլսարի հարցով կառավարությունը որևէ բարդույթ չունի․ վարչապետի խորհրդական
  • 10:10
  • 2019-09-10
  • Դիտումներ՝ *

Այսօր Նիկոլ Փաշինյանն տեսաուղերձով անդրադարձել է Ամուլսարի խնդրին և հայտարարել, որ այս պահի դրությամբ չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում, բայց չեն էլ կարող հաշվի չառնել հանրության շրջանում առկա անհանգստությունները։ Վարչապետը նաև նշել է, որ մեխանիզմ չկա, որ նախարարը որոշի, թե պետք է անցկացվի նոր ՇՄԱԳ։ Այստեղից հետևություններ սկսեցին անել, որ, այնուհանդերձ, նոր ՇՄԱԳ չի լինելու։ Ի՞նչ էր ուզում ասել վարչապետը․ Ամուլսարը հանք է, և վե՞րջ․ «Առաջին լրատվական»-ի հարցին վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց․ «Ամուլսարի մասով մենք ժառանգել ենք մի մեծ փաթեթ՝ բնապահպանական, տնտեսական, իրավական։ Հետևաբար` խնդրին տալ մեկ լուծում և դրանով առաջնորդվել, հնարավոր չէ։ Կուզեի շեշտել, որ նոր իշխանության համար ամենաբարձր արժեքը մարդն է։ Հետևաբար, ցանկացած որոշում՝ և՛ տնտեսական, և՛ իրավական, կարևորվում է՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահով, և սա բացառություն չէ։ Դա է փաստում այն, որ Ամուլսարի հարցը նոր իշխանությունները ժառանգել են հենց առաջին օրվանից, քանի որ հանքի ներդրումները և իրադարձությունները սկսվել են դեռևս 2005-06 թվականներին։ Հետևաբար, մենք ինչ-որ կետից չենք սկսել։

Դա է փաստում այն, որ նոր իշխանություններն այս մեկ տարվա ընթացքում հարցն համարել են կարևորագույն և շարունակել է քննարկումները։ Ոչ միայն Ամուլսարի հարցը, այլ ցանկացած հարց մեր մոտ եղել է բաց ու թափանցիկ։ Այսինքն՝ այն մտահոգությունը, որն առկա է բնապահպանների և հասարակության լայն շերտերի մոտ, կարևորվում է վարչապետի կողմից, և պարբերաբար նա հանրությանն այդ քննարկումներին մասնակից է դարձնում։ Այն մտահոգությունները, որոնք այսօր կան, արդիական են։ Այնպես չի, որ Ամուլսարի հանքի

տնտեսական կարգավիճակն այնպիսին է, որ հենց վաղը նրանք պատրաստ են շահագործման, և հաջորդ օրը մենք ունենալու ենք այն բնապահպանական ռիսկերը, որոնք բնապահպանները նշում են»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *