Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Ընտրություններ՝ քաղաքական ուժերի 0 մասնակցությամբ. ինչու չեն կարևորվում ՏՒՄ ընտրությունները

Սեպտեմբերի 29-ին ՀՀ մի շարք մարզերի՝ թվով 19 համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ՝ հերթական ու արտահերթ։

12 համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններ են, 6-ում՝ ավագանու անդամի, իսկ մեկ համայնքում ընտրում են և՛ համայնքի ղեկավար, և՛ ավագանի:

Ինչպես ավելի վաղ գրել էինք, առաջադրված բոլոր թեկնածուները հիմնականում անկուսակցական են և ինքնաառաջադրվել են:

Քաղաքական բոլոր կուսակցությունները, ըստ էության, մասնակից չեն ՏԻՄ ընտրություններին: Այդ պատկերը նաև նախորդ ընտրություններին էր: Նախկինում միայն Հանրապետականն էր պարտադիր թեկնածու առաջադրում, իսկ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը հարկ չէր համարում մասնակցել ՏԻՄ ընտրություններին՝ հայտարարելով, որ դա անիմաստ է, քանի որ ՏԻՄ ընտրությունների ելքն ի սկզբանե կանխորոշված է: Դա նախկինում: Իսկ հիմա, երբ նախօրդ մի քանի ընտրությունների փորձը ցույց է տվել, որ հնարավոր է անցկացնել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, քաղաքական կուսակցությունները առհասարակ մասնակցություն չեն ցուցաբերում ՏԻՄ ընտրություններին: Իշխանությունը՝ առավելապես, մինչդեռ իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է լիներ նախորդ ՀՀԿ-ական համայնքապետարանից հնարավորինս արագ ազատվելը, որոնք ընդամենը շտապել են իրենց կենսագրությունից հեռացնել իրենց կուսակցական պատկանելիությունը, դառնալ անկուսակցական և նորից առաջադրվել:

ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերի 0 մասնակցությունը ֆիքսել է նաև Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը՝ այդ փաստի վրա հրավիրելով նաև վարչապետի և այլ պաշտոնյաների ուշադրությունը: «Համայնքի ղեկավարի համար առաջադրվել են 41 թեկնածուներ, որոնցից միայն 1-ն է կուսակցական (ՀՅԴ), այն էլ գործող համայնքապետ է։ Մնացածն անկուսակցական են։

Ավագանու 107 թեկնածուներից 2-ը ԲՀԿ-ից են, 1-ը՝ «Հանուն սոցիալական արդարություն» կուսակցությունից, 1-ը՝ ՀՅԴ-ից, 1-ը՝ ՔՊ-ից։

Պատկերը նույնն է եղել նաև նախկինում։ Համայնքներում կուսակցությունները 0-ական են ընկալվում տեղական կյանքի համատեքստում։

Մարդիկ նախընտրում են լինել անկուսակցական, ինքնաառաջադրվող։ Օրենքը թույլ է տալիս կուսակցություններին առաջադրել թեկնածուներ՝ ունենք ավագանու թեկնածուի միայն 3 կուսակցական առաջադրում, համայնքի ղեկավարի թեկնածուի 0 կուսակցական առաջադրում։։ Անհասկանալիորեն նույն վարքագիծն ունի այսօրվա քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Էմին Երիցյանը՝ վերլուծելով ստեղծված իրավիճակի պատճառները։ «Հարգելի կուսակցություններ, ու դուք խոսում ենք համայնքներում համամասնական ընտրակարգին անցնելո՞ւց։ Տեղական կյանքում 0-ական ներկայություն ունենալու պարագայում համամասնական ընտրակարգին անցումն ընդամենը տեղական ինքնակառավարումը ժողովրդից հեռացնել կնշանակի, «տեղական տորթը» քաղաքական առևտրի ճանապարհով կուսակցությունների միջև պատառ-պատառ անել կնշանակի։ Ես միշտ կողմնակից եմ եղել ավագանու խառը (համամասնական-մեծամասնական) ընտրակարգի։ Բայց դրան պետք է գնալ, երբ տեղական ընտրություններում կուսակցությունները սկսեն առաջադրել թեկնածուների գոնե վիճակագրական 20%-ին։ Այլապես դուք (կուսակցություններդ) խուսափում եք ուղիղ պատասխանատվությունից, փորձում ՏԻՄ-երում ձեր մուտքը բացել ետնամասից, զարտուղի ճանապարհով՝ համամասնական ընտրակարգի միջոցով։

Այս իրողությունը նաև ապացույցն է, որ համայնքներում ուղիղ պատասխանատվությունը, համայնքի ղեկավարի ուղիղ ընտրական համակարգը համապատասխանում է մեր հանրության հանրային ընկալումներին։ Ուստի՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում համայնքի ղեկավարի ընտրությունները պետք է դարձնել ուղղակի, իսկ ավագանունը՝ խառը (կեսը համամասնական, կեսը մեծամասնական)»,- գրել է Երիցյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ Հայաստանում վաղուց ձևավորվել է մշակույթ, որ ավելի կարևորվել են համապետական ընտրությունները, այլ ոչ թե ՏԻՄ-երը՝ չկարևորելով այն փաստը, որ հենց տեղերում պետք է կուսակցական գործունեությունն ակտիվանա, որպեսզի համայնքներում համախմբվեն կուսակցական գաղափարախոսության շուրջ։ «Դա և՛ կուսակցական, և՛ տեխնիկական թերություն է, որը կհաղթահարենք Ընտրական օրենսգրքի փոփոխության արդյունքում: Ճիշտ է, «Կուսակցությունների մասին» օրենքում նշվում է, որ այդ ընտրություններում կուսակցությունը թեկնածու առաջադրող միավորումն է, բայց կուսակցությունները չեն կարևորել ՏԻՄ ընտրությունները, բայց նախորդ տարի մի քանի ընտրություններում մենակ հակառակին ականատես եղանք»,- ասաց Տիգրանյանը: Նրա խոսքերով՝ ստեղծված իրավիճակում պետք է խոսել նաև մի մեխանիզմի մասին, որը կոչվում է տեղական կուսակցություն: «Սա ընդամենը թեզ է, որը առաջ եմ քաշում, չեմ ասում, որ այդ գաղափարը կպաշտպանվի: Բայց տեղական կուսակցությունները ավելի վստահելի կլինեն բնակիչների համար և ավելի համայնքահեն կլինեն: Բայց որ օրենսդրությունը վերանայման կարիք ունի և առաջիկա Ընտրական օրենսգրքի փոփոխության ժամանակ պետք է վերանայվի ՏԻՄ-երին վերաբերող հատվածը, դա միանշանակ է»,- ասաց իշխանական պատգամավորը:

Մեր դիտարկմանը՝ ՏԻՄ ընտրությունները չե՞ն ապաքաղաքականացվում, եթե քաղաքական ուժերն անմասն են մնում այդ գործընթացից, Տիգրանյանը պատասխանեց. «Ընտրությունները ընդհանրապես քաղաքական են՝ անկախ նրանից՝ կուսակցությունները թեկնածու առաջադրում են, թե ոչ: Գործընթացն ինքն է քաղաքական: Կուսակցությունները, այսպես թե այնպես, մի թեկնածու լինում է, որին սատարում են: Խնդիրն արդեն կուսակցական աշխատանքի մեջ է, երբ քաղաքական ուժերը համայնքներում պետք է ավելի շատ կուսակցական աշխատանքով զբաղվեն, հաղորդակից դարձնելով այդ ամենին համայնքների բնակիչներին»։ Նա նաև հավելեց, որ փոփոխություններ են սպասվում նաև «Կուսակցությունների մասին» օրենքում, արդեն իսկ կա ձևավորված աշխատանքային խումբ, որը զբաղվելու է և՛ Ընտրական օրենսգրքի, և՛ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններով: Կարգավորման ենթակա են ինչպես վերևում բարձրացված հարցերը, այնպես էլ կուսակցությունների ֆինանսավորումը, քարոզարշավի ժամանակ ֆինանսավորման խնդիրները:

«Աշխատանքներ տարվում են»,- եզրափակեց Հերիքնազ Տիգրանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում