Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ԱՄՆ սպասում է Նիկոլ Փաշինյանին. Երևանի և Վաշինգտոնի առանձնահատուկ ռեսուրսը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալի օգնական Ջորջ Քենթը Ամերիկայի ձայնի հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ նպատակն է, որպեսզի Հայաստանը լինի զարգացող, ծաղկող պետություն և դա բխում է Նահանգների շահերից: Քենթը հայտարարել է, որ թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանն ունի այդպիսին դառնալու հնարավորություն: ԱՄՆ այդ նպատակների կամ մոտեցումների մասին Նահանգների տարբեր պաշտոնյաներ հայտարարել և հայտարարում են տարբեր առիթներով: Քենթի հայտարարությունն այդ համատեքստում ուշագրավ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի ֆոնին, որը ունենալու է աշխատանքային ձևաչափ և տեղի է ունենալու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի առիթով: Սակայն նկատելի է, որ Փաշինյանի ամերիկյան այցը ներկայումս ընկալվում է ավելի շուտ հենց հայ-ամերիկյան հարաբերության և օրակարգի համատեքստում, որովհետև գործնականում այլ քաղաքական տողատակ ՄԱԿ ԳԱ առիթով տեղի ունեցող այցը, խոշոր հաշվով, այս փուլում ունենալ չի կարող: Անգամ Գլենդելում հայ համայնքի հետ նախատեսված հանդիպումը, մեծ հավաքը, որ ազդարարել է վարչապետը, պետք է դիտարկել հայ-ամերիկյան հարաբերության համատեքստում: Որովհետև Նահանգներն այդ իմաստով էլ ԱՄՆ հայկական համայնքը դիտարկում են հայ-ամերիկյան հարաբերության առանցքային բաղադրիչ կամ գործոն:

Խոշոր հաշվով, Հայաստանի և ԱՄՆ հայ համայնքի գործակցության արդյունավետությունն ու բովանդակությունը առանցքային դեր է ունենալու հայ-ամերիկյան քաղաքական հարաբերության համատեքստում, և այստեղ խնդիրը շատ ավելի լայն է, քան կարող է թվալ առերևույթ: Բանն այն է, որ ամերիկահայ համայնքը մեծ առումով ամենաազդեցիկն է իր քաղաքական էությամբ, ելնելով նաև այն իրողությունից, որ այդ ազդեցիկ համայնքը նաև աշխարհի թիվ մեկ տերության կամ, խոշոր հաշվով, միակ գերտերության հայկական համայնքն է: Ըստ այդմ՝ Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակում այդ հանգամանքը ստանում է ոչ միայն ներազգային հայրենասիրական, հուզական, այսպես ասած՝ էթնոգենետիկ նշանակություն, այլ նաև աշխարհաքաղաքական: Այդ հանգամանքը բավականին ճկունություն է շնորհում Միացյալ Նահանգներին՝ իր ռեգիոնալ քաղաքականության համատեքստում, որը, անշուշտ, բավականին բարդ է, հաշվի առնելով ՆԱՏՕ անդամ Թուրքիայի, Կովկասում առանձնահատուկ դեր ու շահեր ունեցող և Հայաստանի հետ բազմաթիվ կապեր ունեցող Ռուսաստանի, ԱՄՆ հետ դիրքային դիմակայության և խնդիրների մեջ գտնվող Իրանի, զուգահեռ Հայաստանի համար Իրանի նշանակության, և այլ բավականին նուրբ խնդիրներ ու հանգամանքներ:

Ահա այդտեղ հայկական համայնքը, ամերիկահայ գործոնը դառնում է մի բավականին առանձնահատուկ ռեսուրս, որը թույլ է տալիս Նահանգներին Հայաստանի և ընդհանրապես ռեգիոնի հետ աշխատել առավելագույն ճկունությամբ: Օրինակ՝ մի բան, որը Վաշինգտոնն իրեն թույլ տալ չի կարող Վրաստանի հետ հարաբերությունում: Ըստ այդմ, Հայաստանի և ամերիկահայ Սփյուռքի միջև օրակարգը գործնականում ոչ միայն համահայկական, այլ վերհայկական և համաշխարհային օրակարգ է, ըստ այդմ՝ դրանում պետք է շոշափվեն այդ մասշտաբի հարցեր ու խնդիրներ, և Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը թերևս պետք է լինի այդ հնարավորությունը կամ ներուժը ցուցանող մեկնակետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում