Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Մեղմ ասած՝ սուտ է․ Ամուլսարը չշահագործելու առնվազն վեց իրավական հիմք կա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին և հարակից բնակավայրերի բնակիչներին կոչ է արել ապաշրջափակել Ամուլսարի հանքի ճանապարհները: Վարչապետը անդրադարձել է Ամուլսարի խնդրին և ազդարարել, որ բնապահպանական ռիսկերը կառավարելի են, ըստ այդմ Հայաստանը չի կարող միարժեք պնդել հանքի չշահագործման հարցը, քանի որ դա կբերի երկրի միջազգային վարկի հետ կապված խնդիրների և դրանից բխող տնտեսական հետևանքի: Փաշինյանը հայտարարել է, որ միաժամանակ բնապահպանական տեսչությանն է հանձնարարել ստուգումներ սկսել Ամուլսարում, վերահսկելու համար տեղի ունեցող գործընթացը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվականի» հետ քննարկմանը մասնակցեցին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, բնապահպան, լրագրող, Գնդեվազի բնակիչ Թեհմինե Ենոքյանը:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ վարչապետը հանդիպումներ ունեցավ թե՛ ջերմուկցիների, թե՛ «Իմ քայլը» խմբակցության և թե՛ նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ղեկավարության հետ:

Գարեգին Միսկարյանը նշեց, որ դժվար է գնահատական հնչեցնել «կուլիսներում» տեղի ունեցածի վերաբերյալ. «Բայց այն, որ վարչապետի որոշումն ամբողջությամբ հակասում է ELARD-ի հետ տեսակոնֆերանսի տրամաբնությանը, դա միանշանակ է: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իրավական հիմքեր չկան, որ հանքի շահագործումը դադարեցվի, սակայն դա, մեղմ ասած, սուտ է, քանի որ առնվազն 6 իրավական հիմք կա»:

Ժողովրդավարական պետությունում պետք է հաշվի առնել բնակչության կարծիքը. բնակչությունը դեմ է Ամուլսարի շահագործմանը,-նշեց Զարուհի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Ամուլսարի վերաբերյալ որոշումը ժողովրդավարական ճանապարհով չի կայացվում. քննարկումներին չեն մասնակցել բնապահպաններ, մասնագիտական խմբեր:

Թեհմինե Ենոքյանն ընդգծեց, որ վարչապետի հայտարարություններում շատ հակասական կետեր կան: Նա նաև հավելեց, որ հայտարարվում է, որ «Լիդիանը» ոչ մի օրենք չի խախտել, և չպետք է նրա ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչել, բայց փաստ է, որ 2018թ. մայիսին տեղի ունեցած գործողությունների, պայթեցումների հետևանքով աղտոտվել է խմելու ջուրը. «Երեք անգամ վնասվել են Գնդեվազի խմելու ջրի ջրատարերը; Միայն այն, որ տեսչությունը ստուգել է և խմելու ջրի աղտոտման փաստն արձանագրված է, բավարար էր, որ «Լիդիանին» լիցենզիայից զրկեին»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում