Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերկոուն ասել է, որ ինքը հրաժարական կտա հոկտեմբերի 31-ին` ենթադրյալ Brexit-ի (երկրի ելքը Եվրամիությունից) օրը, կամ եթե դրանք անցկացվեն, ապա վաղաժամկետ ընտրություններից առաջ՝ տեղեկացնում է TASS-ը։
Բերկոուի խոսքով՝ 2017-ի նախորդ ընտրություններում նա խոստացել էր իր կնոջն ու երեխաներին, որ այլևս չի առաջադրվելու: Բանախոսը մտադիր է պահել այս խոստումը:
«Եթե այսօր երեկոյան (սեպտեմբերի 9-ին), պալատը կքվեարկի արտահերթ ընդհանուր ընտրությունների անցկացման օգտին, ապա իմ՝ որպես խոսնակի և ժողովրդի ընտրյալի ժամանակը կավարտվի այս գումարման խորհրդարանի հետ միասին»,- ասել է Բերկոուն:
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը նշել է, որ Համայնքների պալատի այլ որոշման դեպքում պաշտոնը կլքի հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, աշխատանքային օրվա ավարտին։