ԱՄՆ կառավարությունը քննարկում է Թուրքիայի դեմ միակողմանի պատժամիջոցների կիրառման ուղիները ՝ կապված Անկարայի՝ (SAM) С-400 ռուսաստանյան արտադրության հակաօդային հրթիռային համակարգերի հետ: Այս մասին հաղորդում է TASS-y՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարությանը։
Նախարարը հայտնել է, որ հարցը ներկայումս ուսումնասիրում է ամերիկյան կողմը:
«Ես չեմ մեկնաբանելու որևէ հատուկ որոշում, բայց մենք ուսումնասիրում ենք դա»,- ասել է Մնուչինը:
Միակողմանի սահմանափակող միջոցների կիրառումը նախատեսված է «CAATSA» օրենքով («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքով), որն ընդունվել է Միացյալ Նահանգներում 2017 թվականին։