Tuesday, 23 04 2024
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին

Ի՞նչ կապ ունեն սրանք Սերժ Սարգսյանի հետ

Առկա ներքաղաքական գործընթացում «Հանրապետական» կուսակցության տարբեր կալիբրի գործիչներին լրագրողները երևի թե զզվեցրել են արդեն հարցնելով, թե ինչպե՞ս կբացատրեք, որ ասենք` դուք անընդհատ հարցազրույցներ եք տալիս և տարբեր ձևակերպումներով հայտնում, որ ընդդիմության հետ երկխոսություն չի լինի, իսկ ահա Սերժ Սարգսյանը դուրս է գալիս և ասում հակառակը:

Նույն հարցը հանրապետականներին տրվում է նաև այժմ, երբ նրանցից շատերը ընդամենը օրեր առաջ մերժում կամ բացառում էին պատվիրակություններով բանակցելու հնարավորությունը, իսկ հետո Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարեց, որ նախագահը կոալիցիայի պատվիրակություն է կազմում բանակցելու համար: Իհարկե օգտագործվեց ոչ թե բանակցել, այլ աշխատանքային քննարկում տարբերակը, թեև ինքնին հասկանալի է, որ դա ընդամենը լինգվիստիկ աճպարարություն է, որով իշխանությունն ընդամենը փորձում է ամեն ինչ անել ցույց տալու համար, որ ինքը չի անում այնպես, ինչպես Կոնգրեսն է ուզում կամ պահանջում: Սակայն այժմ չանդրադառնանք դրան, թե առկա գործընթացը որքանով է Կոնգրեսի պահանջով առաջ գնում, որքանով ընդամենը իշխանություն-ընդդիմություն փոխշահավետ համաձայնությամբ և որքանով արտաքին գործոնների կամ գործընկերների ազդեցությամբ կամ հորդորով:

Այս հրապարակման շրջանակում ընդամենը դիտարկենք ՀՀԿ-ականներին շատ տրվող և արդեն իսկ երևի թե նրանց ահագին զզվեցրած (այդ տերմինը ՀՀԿ-ում պետք է որ տարածում գտած լինի, քանի որ դա ՀՀԿ նախագահի բառամթերքում տեղ ունեցող տերմին է) հարցը` ինչո՞ւ են նրանք մի բան ասում, իսկ հետո Սերժ Սարգսյանը` մեկ այլ բան: Ախր ինչո՞ւ մեր լրագրողները չեն ուզում հաշտվել այն իրողության հետ, որ այդ մարդիկ Սերժ Սարգսյանի հետ կապ չունեն: Ընդ որում` չունեն վաղուց և չեն ունեցել երբեք: Եթե Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ն է գլխավորում, իսկ նրանք ՀՀԿ անդամ են և նույնիսկ պատգամավոր, դա դեռ չի նշանակում, որ այդ մարդիկ կապ ունեն Սերժ Սարգսյանի հետ կամ Հայաստանի իշխանության հետ: Եթե արդիական օրինակներով խոսենք, ապա այդ մարդիկ, ըստ էության, այն տրավերտինե սալիկներն են, որ շարվում են Գանձասարի պատին` պատն ու սալիկները իրար հետ ոչ մի կապ չունեն: Այստեղ որևէ կողմի արժեքի հարց չէ, պարզապես Սերժ Սարգսյանն ու այդ ՀՀԿ-ականները իրար հետ կապ չունեն, այդ ՀՀԿ-ականները իշխանության հետ կապ չունեն: Ի՞նչ իմանան այդ ՀՀԿ-ականները, թե ինչ է մտածում Սերժ Սարգսյանը, ինչպես է մտածում: Ո՞վ է նրանց բանի տեղ դնում, ո՞վ է նրանց տեղեկություններ տալիս իրական քաղաքական գործընթացների մասին: Այդ իշխող մեծամասնություն կոչված հանրույթը իրականում քաղաքական պրոցեսներին տիրապետում է ընդամենը բամբասանքների մակարդակով, և ասենք` տնային տնտեսուհիներից փոքր-ինչ ավելի կոմպետենտ կարող է լինել այն պարզ պատճառով, որ տնտեսուհիների հիմնական գործն, այնուամենայնիվ, ճաշ եփելն ու ավլելն է, իսկ բամբասանքը հանգիստն ու ժամանցն է, իսկ այս մարդկանց բուն գործը հենց բամբասանքն է, որ թյուրիմացաբար համարում են քաղաքականություն: Այդքանը:

Հարգելի՛ լրագրող գործընկերներ, դադարեք այդ մարդկանց հարցնել իրենց և Սերժ Սարգսյանի խոսքերի կապի մասին, տրամաբանություն փնտրեք այդ կապի մեջ: Մի ծանրաբեռնեք այդ գործիչներին ավելորդ հարցերով: Այդ հարցերին պատասխանելու փոխարեն, նրանք մի երկու բան ավելի կբամբասեն: Ամեն ինչ շատ ավելի պարզ է ու հստակ երևում է, կամ ավելի շուտ Սերժ Սարգսյանը հստակ ցույց է տալիս, որ այդ մարդիկ իր հետ կապ չունեն, իրեն այլևս պետք չեն ու ընդհանրապես այլևս իշխանական համակարգում պիտանելիության ռեսուրսները սպառել են: Սերժ Սարգսյանը մի կողմից երկխոսություն է փորձում վարել ընդդիմության հետ, անկախ բուն շարժառիթներից, մյուս կողմից էլ` փորձում է հասարակության աչքին ձերբազատվել, այսպես կոչված, իշխող մեծամասնությունից: Ընդ որում, այստեղ ազատվելը պետք չէ հասկանալ ֆիզիկական իմաստով: Նրանցից շատերը կարող են մնալ նաև հաջորդ խորհրդարանական շրջանի համար, բայց արդեն շատ պարզ ու հստակ ուրվագծվում է, որ Սերժ Սարգսյանի իշխանություն կոչված շրջանակը ամենևին էլ այդ մարդիկ չեն:

Կա՞, թե՞ ոչ այդ շրջանակը` այլ խնդիր է: Այստեղ, իհարկե, իրավիճակը միարժեք չէ: Համենայնդեպս, նկատելի է նաև այն, որ Սերժ Սարգսյանը հնարավորինս ակտիվորեն, այսպես ասած` ընդգծելով իր հետ կապ չունեցողների շրջանակը, նույն ակտիվությամբ և համարձակությամբ չի կարողանում ընդգծել կամ մատնանշել, այսպես ասած, իր շրջանակը, իր իշխանության թիմը: Դա վկայում է, որ այդ հարցում նա ունի որոշակի դժվարություններ, այլապես ավելի բաց կխաղար: Իսկ քանի դեռ նա բաց չի խաղում, մնում է արդեն բացասման մեթոդով առաջ գնալ և փորձել պարզել, թե ո՞վ է Սերժ Սարգսյանի շրջանակը, ո՞րն է նրա իշխանական թիմը: Առայժմ ում չեն հանել, այսպես ասած, նա մնում է թիմի անդամ, սակայն քանի որ Սարգսյանը հստակ հաստատումներ չի տալիս, գրեթե բոլորը ենթադրյալ անդամներ են ու ամեն պահի կարող են դրվել շրջանակից դուրս: Ընդհանրապես նկատելի է, որ Սարգսյանն իր նախագահության առաջին ժամկետի կրեդոն, կամա, թե ակամա, դարձրեց անորոշությունը բոլոր առանցքային հարցերում: Չունենալով որոշումներ կայացնելու իշխանական հստակ մեխանիզմ` Սերժ Սարգսյանը պարզապես փորձեց այդ անորոշության միջոցով որևէ որոշում կայացնելու գործընթացը դժվարացնել նաև իշխանական սուբյեկտների համար` նրանց առկախելով սպասողական վիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում