Wednesday, 24 04 2024
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը

Հայտնաբերվել է պետությանը պատճառված շուրջ 36.7 մլրդ դրամի վնաս. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում տարբեր ոլորտներում իրականացվել է պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ 440 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 454 խախտում:

Ուսումնասիրությունների գերակշիռ մասն իրականացվել են բնապահպանության օրենսդրության կատարման, հատկապես՝ անտառների և ընդերքի պահպանության, ինչպես նաև կրթության և գիտության, պետական սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության ոլորտներում:

Պետության շահերին հասցված վնասը վերականգնելու մասին դատախազների կողմից նախազգուշացվել են 194 իրավաբանական և ֆիզիկական անձինք, որի արդյունքում կամովին պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 385մլն դրամ, որի մեծ մասը՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ:

Ուսումնասիրությունների արդյունքներով նաև պետական մարմիններին ներկայացվել է 58 հաղորդում՝ պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, անհրաժեշտության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու վերաբերյալ:

Հատկանշական է, որ նշված ժամանակահատվածում դատարանների կողմից բավարարվել է պետական շահերի պաշտպանության գծով դատախազների կողմից պատրաստած և պաշտպանած 44 հայցերից 42-ը կամ 95 տոկոսը՝ դրանցով ներկայացված բռնագանձման ենթակա ավելի քան 191մլն դրամի չափով:

Հայտնաբերված մի շարք խախտումների, կոռուպցիոն և այլ բնույթի հանցավոր դրսևորումների կապակցությամբ պետական շահերի պաշտպանության գործառույթի համատեքստում դատախազների կողմից կամ դատախազության ուսումնասիրությունների հիման վրա հետաքննական կամ նախաքննական մարմինների կողմից հարուցվել է 136 քրեական գործ:

Հանցավոր բնույթի խախտումներն արձանագրվել են հիմնականում ընդերքօգտագործման, ապօրինի անտառահատման, անտառապատման և խնամքի, պետական առանձին օբյեկտներում կառուցապատման և կապիտալ վերանորոգման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման, ապօրինի ձկնորսության, «ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքի օտարման և գործունեության, պետության կարիքների համար (գյուղատնտեսական թունաքիմիկատների ձեռքբերման, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ ենթակայաններում և մասնաշենքերում վերակառուցման, քաղաքացիական ավիացիայի, «Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման) տարբեր ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնման գործընթացի իրականացման և այլ ոլորտներում:

Կիսամյակի ընթացքում այս ոլորտում դատախազության ստորաբաժանումների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով հայտնաբերված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 36.7մլրդ դրամ, իսկ հարուցված քրեական գործերով վերականգնված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 1մլրդ 216մլն դրամի վնաս:

Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում այս ոլորտում միայն հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել էր մոտ 2,7 մլրդ դրամ, որը մոտ 10 անգամ պակաս է այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում