Tuesday, 23 04 2024
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում

Ռոբերտ Քոչարյանի կալանքն ու ազատությունը. նոր իրավիճակ և ճոճանակ

Գլխավոր դատախազությունը տարածել է տեղեկություն, որ Սահմանադրական դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի առնչությամբ, չի ենթադրում երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքի փոփոխություն, քանի որ նրան ներկայացված չէ իր կարգավիճակից բխող գործողության համար մեղադրանք: Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են նրա խափանման միջոցի փոփոխություն՝ ՍԴ որոշման հիմքով: Այդ որոշումը ինչպես և սպասելի էր, առաջացրել է երկակի մեկնաբանություն:

Պաշտպանները բնականաբար մեկնաբանում են, որ երկրորդ նախագահի խափանման միջոցը պետք է փոխվի: Դատախազությունը հայտնում է, որ այն չի փոխվելու: Ի՞նչ կորոշի դատարանը, որը պետք է քննի խափանման միջոցի փոփոխության հարցը, կամ մերժի այդ հարցի քննարկումը:

Ինչպես հայտնի է, Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը նշանակել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 12:

Ընդ որում, դատավորը, որին Դավիթ Գրիգորյանի հայտնի պատմությունից հետո տրվել է գործը, դատավարության մեկնարկ է նշանակել առանց խափանման միջոցի փոփոխության հարցի քննարկման: Դա իհարկե ՍԴ որոշումից առաջ էր, գրեթե զուգահեռ: Կփոխվի՞ դատավորի մոտեցումն այդ իմաստով, դժվար է ասել: Միևնույն ժամանակ հատկանշական է, որ գործադիր իշխանությունը ՍԴ որոշումն ընդունել է բավականին զուսպ, և գլխավորը՝ կարծես թե ճանաչել է այն: Այստեղ էական չէ, թե ինչ որոշում է ճանաչվել: Էականն այս դեպքում այն է, որ գործադիր իշխանությունը փաստորեն ճանաչել է ՍԴ որոշումը: Իսկ դա հետաքրքիր է դառնում այն իմաստով, որ Սահմանադրական դատարանում է նաև Ռոբերտ Քոչարյանի՝ ընդհանրապես անձեռնմխելիության հարցը, որի վերաբերյալ ՍԴ-ն խորհրդատվության համար նույնիսկ դիմել է Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ:

Այդպիսով, Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ առաջին որոշումը գործնականում ոչ թե իր այսպես ասած բովանդակությամբ է առավել հետաքրքիր, որքան «նախադեպային» հատկանիշով: Այսինքն, բավականին տարօրինակ կլինի, եթե այս գործում որոշումը հանգիստ ընդունելով, գործադիր իշխանությունը չընդունի անձեռնմխելիության գործում արդեն անցանկալի որոշումը: Միևնույն ժամանակ այստեղ իհարկե էական է դառնում նաև այն, թե ինչպես է գործելու դատարանը՝ ՍԴ որոշման պարագայում: Մի կողմից դատարանը չի կարող անտեսել ՍԴ որոշումը: Մյուս կողմից, եթե այն տա մեկնաբանությունների տեղիք, ապա կստացվի մի պատկեր, երբ Սահմանադրական դատարանը այսպես ասած «հակակշռվում» է Ընդհանուր իրավասության դատարանով: Սա նոր իրավիճակ է, որը տարբերվում է դատական համակարգի շուրջ Ռոբերտ Քոչարյանի մայիսի 18-ի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակից, երբ գործադիր իշխանությունը գնաց դատական համակարգի ուղղությամբ անմիջական հակազդեցության: Այս դեպքում հակազդեցության տիրույթը գործադիրից, առնվազն ֆորմալ իմաստով տեղափոխվում է դատական համակարգ: Եվ այստեղ հատկանշական է այն, որ մայիսի 18-ին հաջորդած իրավիճակում գործնականում լուծվեց ԲԴԽ հարցը, փոխվեց ԲԴԽ ղեկավարն ու կազմը, առերևույթ ստեղծելով փաստորեն հակակշիռների իրադրություն ենց դատական համակարգում: Երկրորդ նախագահի գործը այժմ հայտնվել է այդ մեխանիզմների միջև, ՍԴ-դատական համակարգ յուրօրինակ «ճոճանակում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում