Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ է արել ջերմուկցիներին և հարակից բնակավայրերի բնակիչներին՝ ապաշրջափակել Ամուլսարի հանքի ճանապարհները: Վարչապետը անդրադարձել է Ամուլսարի խնդրին և ազդարարել, որ բնապահպանական ռիսկերը կառավարելի են, ըստ այդմ Հայաստանը չի կարող միարժեք պնդել հանքի չշահագործման հարցը, քանի որ դա կբերի երկրի միջազգային վարկի հետ կապված խնդիրների և դրանից բխող տնտեսական հետևանքի: Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանի և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ: