Իռլանդիայի արևելքում գտնվող Գոլուեյ ծովածոցում Doolin Ferry լաստանավային ընկերության աշխատակիցներն ԱՄՆ ռազմածովային ուժերի նավ են հայտնաբերել, որը կորել էր զորավարժությունների ընթացքում, այնուհետև ավելի քան 5 հազար կիլոմետր (3100 մղոն) անցել: Այս մասին հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ծովածոցի ջրերում անսովոր լողացող օբյեկտը հայտնաբերվել է դեռ երկուշաբթի օրը, սեպտեմբերի 2-ին: Նույն օրը այն ափ են դուրս բերել և փորձել գտնել սեփականատիրոջը, բայց որոնումներն արդյունք չեն տվել:
Գրեթե մեկ օր անց նավի սեփականատերն, այնուամենայնիվ, գտնվել է: Պարզվել է, որ դա ԱՄՆ ռազմածովային ուժերի Ատլանտյան նավատորմն է, իսկ պայծառ նարնջագույն նավն իրականում արագընթաց ուսումնական թիրախ է (HSMST), որը կառուցվել է 2015-ին և հաջողությամբ կորել է մեկ տարի առաջ՝ Վիրջինիա նահանգի ափամերձ տարածքում իրականացվող զորավարժությունների ժամանակ:
https://www.facebook.com/doolinferry/posts/2571128549585269