Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քրեական Ռուսաստանի առաջնորդին պարտություն են կանխատեսում Ադրբեջանի գլխավոր գողից

Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդ Զախարի Քալաշովը, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Շակրո Մոլոդոյ, անհաջողության է մատնվել՝ փորձելով օրենքով գողերին տրամադրել Ադրբեջանի գլխավոր հեղինակություն Նադիր Սալիֆովի (Գուլի) դեմ, հաղորդում է «Prime Crime» գործակալությունը:

Որպես Սալիֆովի վրա ճնշում գործադրելու պատրվակ Քալաշովը փորձել է օգտագործել Թուրքիայում օգոստոսի 26-ին տեղի ունեցած միջադեպը: Այդ ժամանակ 35-ամյա ժառանգական օրենքով գող Գուրամ Չիխլաձեին (Կվեժովիչ) Սալիֆովի հետ հանդիպման ժամանակ ծեծի է ենթարկել Ադրբեջանի գլխավոր հեղինակության մերձավոր Արման Ջումագելդիևը (Վայրի Արման):

Ջումագելդիևին թվացել է, որ Չիխլաձեն իրեն շատ հանդուգն է պահում Սալիֆովի առաջ: Շատ չանցած, մոսկովյան օրենքով գող Բադրի Կոգուաշվիլին (Քութաիսսկի) հայտարարել է, որ Սալիֆովը, որը թույլ էր տվել Չիխլաձեին ծեծի ենթարկել, օրենքով գող չէ և պետք է զրկվի այդ կոչումից:

Կոգուաշվիլիին աջակցել է նաև Զախարի Քալաշովը, որը նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցածն ապտակ է իր համար:

Այնուամենայնիվ, Քալաշովի կողմից օրենքով գողերին Սալիֆովի դեմ տրամադրելու փորձը հակառակ արդյունք է տվել: Վերջինիս հեղինակությունը գողական աշխարհում միայն մեծացել է, և այսօր Սալիֆովը շատ մոտ է Մերաբ Ջանգվելաձեի (Սուխումսկի) ազդեցիկ գողական կլանի հետ դաշինք կնքելուն: Նրանց դաշինքը իրականում կնշանակի օրենքով գողերի աշխարհի միավորում և Քալաշովի լիակատար պարտություն:

Միևնույն ժամանակ, Ջանգվելաձեն Քալաշովի հետ հեռախոսազրույցում արդեն հայտարարել է, որ Սալիֆովին համարում է իր եղբայրը, և որ հոգնել է Քալաշովի խաղերից: Ջանգվելաձեն նաև նշել է, որ «Քալաշովի 90-ականներից եկած հնարքները, երբ նա տրամադրում էր մեկին մյուսի դեմ, ոմանց մի բան ասելով, մյուսներին՝ մեկ այլ, բարոյապես հնացած են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում