«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կայացավ Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտաժողովի հանդիսավոր նիստը, որին մասնակցում էին արտերկրի հեղինակավոր թանգարանների ներկայացուցիչներ. մասնավորապես՝ Պետական Էրմիտաժի, Լուվրի, Մետրոպոլիտեն արվեսի թանգարանի, Ռուսաստանի պատմության թանգարանի, Առլի հնությունների թանգարանի, Ռոսֆոտո թանգարան-ցուցահանդեսային կենտրոնի գործընկերները, պատմաբաններ, հնագետներ, թանգարանագետներ և արվեստաբաններ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից և Հայաստանյան տարբեր հաստատություններից: Նիստը ողջույնի խոսքով բացեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: