Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ով է ճակատամարտի հրամանատարը․ Փառահեղ հաղթանակի անատոմիան

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պայքարը 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Իտալիայի հետ հանդիպումից առաջ հիասթափված էինք: Հիասթափված էինք քանզի վստահ էինք, որ եթե հանդիպման գլխավոր մրցավարը կոպիտ սխալ թույլ չտար և դաշտից չհեռացներ Ալեքսանդր Կարապետյանին, գոնե ոչ-ոքի կխաղայինք: Հիասթափությանը մեկտեղ, սակայն հիացած էինք մեր հավաքականի ցուցադրած խաղով և շտապում էինք պնդել, որ արդեն իսկ ունենք ձևավորված և մարտունակ կոլեկտիվ: Այսօր համոզվեցինք, որ նման պնդումներ անելով ամենևին չենք սխալվել: Ոմանք մտածում էին, որ Իտալիայի դեմ տպավորիչ խաղի գլխավոր նախապայմանը մարտական էմոցիաներն էին, որոնք կուտակվել էին ֆուտբոլիստների մոտ: Բոսնիայի հետ հանդիպումը լավ առիթ էր փարատելու նման կարծիքներ և ցույց տալու, որ Հայաստանի ազգային հավաքականը նախկինը չէ:

Հավաքական, որը առանց պայքարելու միավորներ էր բաժանում միջին և նույնիսկ ցածր մակարդակի մրցակիցներին: Բոսնիայի հետ հանդիպումից առաջ միակ մտավախությունն այն էր, որ ծանր պայքարից հետո ֆուտբոլիստները չեն հասցնի վերականգնվել և որ կենտրոնական հարձակվողի գոտին դատարկ կմնա: Նման իրավիճակում անհրաժեշտ էր տակտիկական բավական նուրբ լուծումներ գտնել: Մրցակիցը կարգով ավելի բարձր էր և բնական է, որ հյուրերի հաղթանակի հնարավորությունը շատ ավելի բարձր էր գնահատվում: Կոլաշինաց-Պյանիչ-Ջեկո: Բոսնիայի հավաքականի արդեն իսկ նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեկչին հենց այս եռյակի շուրջ էր կառուցել խաղը: Եվ պետք է ընդունենք, որ վատ չէր կառուցել: Դաշտի միջին հատվածում և առջևի գծում բոսնիացիների գործողությունները ավելի քան սուր էին: Կարծում ենք չենք սխավլի եթե պնդենք, որ Բոսնիայի կիսապաշտպանական և հարձակման օղակները ոչ միայն չէին զիջում այլև գերազանցում էին Իտալիայի պես հավաքականի խաղային օղակներին: Առաջին կեսի վերջնամասում մրցակիցը զգալի առավելություն ուներ և թվում էր թե երկրորդ կեսում մեր հավաքականի վերջնականապես կսեղմի պաշտպանական գոտում: Այն ինչ տեղի ունեցավ հանդիպման երկրորդ կեսում կարելի է որակել թերևս այսպես, հրամանատարը վճռեց ճակատամարտի ելքը:

Շատերն այն կարծիքին են, որ մերոնք հաղթեցին Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղի շնորիվ: Մխիթարյանն իսկապես փայլուն ֆուտբոլ ցուցադրեց, փայլուն կերպով կատարելով դաշտի հրամանատարի դերը: Ճակատամարտի հրամանատարը, սակայն գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն էր, որը տակտիկական առումով ուղղակի քանդեց հզոր մրցակցի դիմադրությունը: Եթե չլիներ ճակատամարտի հրամանատարի որոշումների հրահանգներն, ապա դաշտի հրամանատարը նման արդյունավետությամբ աչքի չէր ընկնի: Երկրորդ կեսին մերոնք սեղմեցին մրցակցին պաշտպանական գոտում և առաջին 15 րոպեներին կարող էին նույնիսկ երկու անգամ գրավել մրցակցի դարպասը: Մերոնց կողմից գործի դրված պրեսինգը առաջին լուրջ հարվածն էր Բոսնիայի խաղային մոդելին: Այո, երկրորդ գոլի դրվագում տեղի ունեցավ ձախողում, բայց նման լարված խաղերում ընդունենք, որ սխալվելու հավանականությունը մեծ է:

Ռոբերտ Պրոսինեչկին ըստ էության ոչնչով չկարողացավ պատասխանել իր գործընկերոջը: Ստեղծված իրավիճակում աշխատեցին այն կոմբինացիոն լուծումները, որոնք նախապես մշակվել էին: Այսքանից հետո մնում է ասել, բրավո Արմեն Գյուլբուդաղյանց, բրավո Հենրիխ Մխիթարյան: Շնորհակալություն ենք հայտնում նաև Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին, որոնք աչքի ընկան կամային բարձր որակներով: Այս դիմակայության պարտվողը դուրս էր մնալու 2-րդ հորիզոնականի համար պայքարից: Երեկվա հանդիպումը փոքրիկ եզրափակիչ էր, որն ավարտվեց Հայաստանի հաղթանակով: «Շատ ուրախ եմ, որ տղաների այս մեծ աշխատանքը, նվիրվածությունը, ցանկությունը, մեր ժողովրդի աջակցությունը չկորավ: Հենրիխ Մխիթարյանն իսկապես առաջատարի պես տարավ թիմն իր հետևից: Մեծ ծավալի, սևագործ աշխատանք տարավ: Անգամ այն տղաները, ովքեր չխաղացին, բոլորի էներգետիկան օգնեց, որ տանենք այս հաղթանակը: Մենք հիմա արդեն պատրաստվում ենք Լիխտենշտեյնի հետ խաղին: Եթե միավորները հիմա հաշվենք՝ այո, վերադարձել ենք ուղեգրի համար պայքարին: Բայց մենք նախ պատրաստվելու ենք Լիխտենշտեյնի, հետո՝ Ֆինլանդիայի հետ խաղին: Դրանից հետո միայն կհաշվենք միավորները», խաղից հետո ասել է Գյուլբուդաղյանցը:

6-րդ տուրից հետո J ենթախմբում միանձնյա առաջատարը շարունակում է մնալ Իտալիան 100 տոկոս արդյունքով՝ 6 խաղ, 6 հաղթանակ, 18 միավոր: Երկրորդը 12 միավորով Ֆինլանդիան է, իսկ Հայաստանի ընտրանին ունի 9 միավոր:4-րդ տեղում 7 միավորով Բոսնիա և Հերցեգովինան է: 5 միավոր ունի Հունաստանը և մեկ՝ Լիխտենշտեյնը:Խմբային փուլի 7-րդ տուրում՝ հոկտեմբերի 12-ին Բոսնիա և Հերցեգովինան կխաղա Ֆինլանդիայի, Լիխտենշտեյնը՝ Հայաստանի, իսկ Իտալիան՝ Հունաստանի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում