Thursday, 28 03 2024
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

Մոսկվայում Զարեհ Սինանյանի առաջին հանդիպումն անցել է ակտիվ քննարկումներով

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների (ВДНХ) տարածքում գործող հայկական «Արմենիա» տաղավարում հանդիպեց Մոսկվայի և ՌԴ տարբեր քաղաքներից ժամանած երիտասարդ հայ գործարարների և հայ համայնքի մի շարք ակտիվ ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ողջունելով ներկաներին՝ Զարեհ Սինանյանը ներկայացրեց Հայաստանի զարգացման այսօրվա տեսլականն ու ընթացիկ արդյունքները. «Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի երկիր, որ յուրաքանչյուր հայ իմանա՝ ինքը որպես անհատ իր հնարավորությունենրով, ունակություններով՝ անկախ նրանից, թե դրանք ինչպիսին են՝ ֆինանասական, մասնագիտական, ֆիզիկական, իր տեղն ունի Հայաստանում, և Հայաստանը թթվածնի պես իր հայրենակիցների կարիքն ունի»: Գլխավոր հանձնակատարը խոսեց մրցունակ կադրերի խնդրի և այդ բացը սփյուռքի մարդկային ներուժի միջոցով լրացնելու մասին: «Սփյուռքում մենք յուրաքանչյուր ոլորտից ունենք մասնագետներ, ամեն բնագավառում ներգրավված մարդիկ, մենք գլոբալ ազգ ենք, ցանկացած միջավայրում հաջողակ ենք, և պետք է կարողանանք այդ հաջողությունը բերել Հայաստան»,-ընդգծեց Զարեհ Սինանյանը:

Խոսելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասին՝ նա հավելեց, որ գրասենյակն այժմ սփյուռքի հետ աշխատանքի օրակարգն ու ճանապարհային քարտեզն է մշակում, իսկ արդեն հաջորդ տարի ամռանը նախատեսվում է կազմակերպել երեք համաժողով: Առաջինը լինելու է Հայաստան-սփյուռք համահայկական համաժողովը, որն ամբողջությամբ կտարբերվի նախկին համաժողովներից, կունենա հստակ օրակարգ, կքննարկվեն խնդիրներ և կիրագործվեն տարբեր նախագծեր: Համաժողովի առանցքում կլինի նաև համահայկական խորհրդատվական մարմնի ստեղծումը, որով սփյուռքը ներկայացված կդառնա Հայաստանում: Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ երկրորդ համաժողովը համախմբելու է սփյուռքում ապրող քաղաքական գործիչներին և պետական պաշտոնյաներին և նպատակ է ունենալու առաջարկների փաթեթ և քաղաքականություն մշակել: Երրորդ համաժողովը լինելու է տնտեսական՝ ընդհանուր հարթակ ստեղծելով սփյուռքի գործարարների համար:

Հանդիպումը տևեց 2 ժամից ավելի, որի ընթացքում ներկաները բազմաթիվ հարցեր ուղղեցին, որոնք հիմնականում վերաբերում էին լեզվի պահպանմանը, հայկական կրթությանը, սփյուռքում և Հայաստանում երիտասարդական կազմակերպությունների հիմնմանը, հայրենադարձությանը: Մասնակիցներից մի քանիսը պատմեցին նաև հեղափոխությունից հետո իրենց երեխաների հայրենադարձության պատմությունները: Հնչեցին գրասենյակի և սփյուռքի քարտեզագրման աշխատանքներին կամավորության սկզբունքով մասնակցելու առաջարկներ: Քննարկում ծավալվեց Հայաստանի պետական կառավարման համակարգում սփյուռքահայերին ներգրավելու և առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու շուրջ: Հավաքվածների մեծ մասը հետաքրքրված էր Հայաստանում բիզնես արտոնությունների, IT ոլորտում ներդրումների, հնարավոր համագործակցության վերաբերյալ:

Պատասխանելով բոլոր հարցերին՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ պատրաստ է սերտ համագործակցել, նպաստել մյուս գերատեսչությունների հետ կապերի ստեղծմանը և համակարգել ընթացքը: «Այս հավաքների նպատակն է նախևառաջ, որ հենց ձեզնից կարողանամ լսել ձեր խնդիրների մասին, հասկանալ՝ ինչ լուծումներ եք դուք ցանկանում, ինչ համագործակցություն եք դուք պատկերացնում, և միասին շարժվենք առաջ»,-եզրափակեց խոսքը Գլխավոր հանձնակատարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում