«Մամուլի հետ սուրճ» հաղորդման սեպտեմբերի 9-ի հյուրը լրագրող Արման Ղարիբյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ Ամուլսարի խնդրին, հույս հայտնեց, որ կառավարությունը չի գնա այն շահագործելու ճանապարհով.«Այն հասարակությունը, որը թավշյա հեղափոխության ժամանակ առաջամարտիկ է եղել՝ դեմ արտահայտվեց․ սա առաջին լուրջ դիմադրությունն է։ Երկրորդը՝ տեղացիների դիմադրությունն է, որը կատակ բան չէ։ Երբ այդ մարդիկ ասում են՝ չենք թողնի, որ հանքը բացվի, նկատի ունեն, որ իսկապես ֆիզիկապես չեն թողնի»։
Հաղորդումը տեսաձայնագրվել է նախքան վարչապետ Փաշինյանի ուղիղ եթերը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում