Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ապագան քո՛ ձեռքերում է. Forbes

Սկզբնաղբյուրն այստեղ

Հակասական կհնչի, բայց ֆանտաստիկայի սիրահարներից ոչ ոքի մտքով անգամ չանցավ, որ չորրորդ արդյունաբերական հեղափոխության հիմնական առաջնորդող ուժը ոչ թե թարթող ցուցիչներով ու երկար գույնզգույն լարերով մեգահամակարգիչն է դառնալու, այլ ընդամենը սմարթֆոնը, որը հասանելի է լինելու յուրաքանչյուրին՝ Մումբայից մինչև Օկլահոմա, Ասունսյոնից մինչև Կոնոտոպ: Ավելի հեշտ էր պատկերացնել մարդկանց ճամբար Մարսում, քան տաքսիի և սննդի առաքման ծառայություններ: Տեխնոլոգիական փոփոխություններն իրականում շատ օգտակար դարձան մարդկության համար: Հեշտագույն առօրյա պահանջները, շփման և հարմարավետության ձգտումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության համար ավելի կայուն հիմք հանդիսացան, քան աստղերի մասին երազանքները: Լազերային սրի կամ բլաստերի կառուցվածքին ամենայն մանրամասնությամբ ծանոթ ֆանտաստիկայի սիրահարներն, իհարկե, չէին էլ կասկածում, որ մարդիկ կախարդական ապագայից կգերադասեն միլիարդավոր դոլարներ ծախսել այնպիսի սարքի վրա, ինչպիսին է թութունի տաքացման համակարգը: Այսպես, ամերիկյան մարտաֆիլմերի հերոսը մեքենայով թռչում է երկնքում, տիեզերանավով ճանապարհորդում է Հրեշտակի համաստեղությունում, և, իհարկե փրկում է մարդկությունը, իսկ այս ամենի ընդմիջումներում ծխում է:

Ճիշտն ասած՝ ծխախոտի ոլորտը երկար ժամանակ չէր կարելի նորարարական անվանել: Համարվում է, որ ամերիկյան հնդկացիները դեռևս մեր թվարկությունից 1000 տարի առաջ են սկսել թութուն ծխել: Այնուամենայնիվ, մեզ ծանոթ ծխախոտի նախատիպը հայտնվել է միայն XIX դարում` Ղրիմի պատերզամի ժամանակ՝ բոլորիս հայտնի կարդիգանի, բալակլավայի (գլխարկ) և ռազմա-դաշտային բժշկության հետ մեկտեղ: Սկսած այն պահից, երբ XIX դարի 80-ական թվականներին ԱՄՆ-ում ստեղծվեց սիգարետի պատրաստման սարքը, այստեղ կարծես զարգացումն ընդհանրաես կանգ առավ: Հետաքրքիր է, որ տվյալ ոլորտում հեղափոխական փոփոխությունների նախաձեռնողը դարձավ աշխարհի հնագույն և ամենաազդեցիկ ծխախոտային ընկերություններից մեկը՝ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը (ՖՄԻ), որի պորտֆոլիոյի մեջ ընդգրկված են 15 հիմնական ծխախոտային բրենդերից 6-ը: Մի ժամանակ ընկերության հիմնադիրը ծխախոտի փոքրիկ խանութ ուներ Բոնդ փողոցում: Այժմ, Շվեյցարիայի Նեվշատել քաղաքում և Սինգապուրում՝ ընկերության գերժամանակակից հետազոտական կենտրոններում, խոստանում են արմատապես փոփոխել և՛ մեր վնասակար սովորությունը, և՛ ողջ ծխախոտի ոլորտը: Խոսքը գնում է անծուխ աշխարհի հասկացության մասին, որի խորհրդանիշն է ընկերության ամենագլխավոր նորարարական բրենդը՝ IQOS-ը:

Ցանկացած նոր բան սկսվում է համապատասխան բառապաշարի ստեղծմամբ: Այս բառարանում բացակայում են մոխիր, ծխախոտի հանգչել արտահայտությունները, բանաստեղծների ստեղծագործությունների կարմիր կրակները, իսկ բոլորի կողմից անիծվող հոտն IQOS-ի գործածման ժամանակ ավելի քիչ է: Ծխելու փոխարեն՝ օգտագործել, այրման փոխարեն՝ տաքացում, սիգարետի փոխարեն՝ գլանակ, ծխի փոխարեն՝ թութունի գոլորշի, կրակայրիչի փոխարեն՝ լիցքավորող սարք: IQOS-ը մի բառ է, որը ստեղծվել է մարքեթինգի մասնագետների կողմից: Նոր աշխարհին նոր անուններ են պետք: Զարմանալի ոչինչ չկա:

Ծխելն, իհարկե, վտանգավոր է առողջության համար, բայց ահասարսուռ վիճակագրությունը բոլորին չէ, որ կանգնեցնում է: Այսօր շուրջ 1 մլրդ մարդ ծխում է: Փորձագետների կանխատեսումերի համաձայն մինչև 2025թ. ծխողների թիվը, հաշվի առնելով Երկրագնդի վրա բնակչության աճը, կմնա նույնը և կկազմի շուրջ 1,1 մլրդ մարդ: Առողջապահության նախարարության գնահատմամբ, միայն Ռուսաստանում ծխողների թիվը կկազմի 30 մլն մարդ:    «Ապագայում բոլոր ծխողները պետք է անցնեն այլընտրանքային պրոդուկտների», – նշում է Գլխավոր գործադիր տնօրեն Անդրե Կալանտզոպուլոսը:

Այլընտրանքային պրոդուկտ ասելիս ընկերությունում հասկանում են այսպես կոչված նվազեցված կամ մոդիֆիկացված ռիսկ պարունակող պրոդուկտները: Նոր սերունդներին անհրաժեշտ էր մի նոր բան առաջարկել՝ միաժամանակ պահպանելով գործընթացի նմանությունը, զգացողությունները, որոնք այս վնասակար սովորությունն այդքան անդիմադրելի են դարցնում: Այս խնդիրը լուծել օգնեցին 21-րդ դարի տեխնոլոգիաները:

2008թ.-ից սկսած՝ ՖՄԻ ընկերությունը գրեթե 6 մլրդ ԱՄՆ դոլար է ծախսել նվազեցված ռիսկ պարունակող պրոդուկտների հետազոտության, մշակման և առաջխաղացման վրա: Ներկայումս ՖՄԻ-ը Եվրոպայի 50 երկրների ՝ արտոնագիր ունեցող ամենամեծ ընկերությունների  շարքում զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը, հանդիսանալով միակ ծխախոտային ընկերությունն այս ցուցակում: Ներկա պահին ՖՄԻ ընկերությանն է պատկանում է 4600 արտոնագիր, ևս 6300 դիմում գտնվում է քննարկման փուլում արտոնագրի դիմումների հաստատմանը: Միայն Նեվշատել քաղաքում հետազոտությունների և մշակման գլխավոր կենտրոնի կառուցման և սարքավորումների ապահովման համար ծախսվել է 120 մլն ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ Նեվշատելում և Սինգապուրում նվազեցված ռիսկով պրոդուկտների ստեղծման վրա աշխատում է 400 գիտնական և ինժեներ: Մասնագետները ներկայացնում են ավելի քան 30 ոլորտ՝ բժշկություն, դեղագործություն, թունաբանություն, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա և այլն: ՖՄԻ ընկերության հետազոտությունների և մշակման Նեվշատելի կենտրոոնն իրենից ներկայացնում է ֆուտուրիստական թափանցիկ խորանարդ, որը գտնվում է Նեվշատել լճի ափին: Սա լիարժեք գիտահետազոտական ինստիտուտ է: Իրականում, նվազեցված ռիսկով պրոդուտկների հետազոտման գործընթացը հիշեցնում է նոր դեղորայքի մշակումն ու ներկայացումը: Այն ընդգրկում է հինգ աստիճան՝ հիմնային ուսումնասիրություններ, թունաբանական գնահատական, կլինիկական գնահատական, ընդունում և վարք և երկարաժամկետ գնահատական:

Իր գործունեության մեջ ՖՄԻ ընկերությունն առաջնորդվում է ամերիկյան FDA (ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկողության վարչություն) վարչության ներքո գործող փոփոխված ռիսկ պարունակող ծխախոտային արտադրանքի կենտրոնի կողմից հրապարակված ուղեցույցով. Ի դեպ՝ այսպիսի կարգավիճակ ստանալու համար FDA  ներկայացված IQOS-ի դիմումը կազմված է 2 մլն էջից:

Ինչպե՞ս է այն աշխատում

Այն, որ նիկոտինը կարող է ձի սպանել, ես առաջին անգամ իմացա տատիկիս ձեռքով պատրաստված պաստառից, որը հատուկ պապիկիս՝ մոլի ծխողի համար էր նախատեսված: Հետագայում ես հասկացա, որ դա ընդամենը առասպել է: Նիկոտինն առկա է ոչ միայն թութունի, այլ նաև կարտոֆիլի և սմբուկի մեջ: Ծխելու հետ կապված հիավանդությունների հիմնական պատճառը նիկոտինը չէ: Գլխավոր վտանգը ներկայացնում են այրման տարրերը:

Սիգարետի ծայրին ջերմաստիճանը հասնում է 800–900 °С-ի: Այսպիսի ջերմաստիճանում ի հայտ է գալիս ավելի քան 6000 քիմիական նյութ: Դրանցից մոտ 100-ը որակվում են որպես վնասակար կամ առողջության համար պոտենցիալ վնասակար: Որպեսզի այդ բոլոր ալդեհիդները չներշնչեք, անհրաժեշտ է ուղղակի թողնել ծխելը և հնարավորության դեպքում ծխողներից հեռու մնալ:

Շերլոկ Հոլմսի վերջին մասի ստեղծողները գլխավոր դերակատար Բենեդիկտ Կեմբերբետչի միջոցով փոխանցել են հետևյալ կատակը. «Այս գործը երկու նիկոտինային կպչուն ժապավեն կխլի»: Այսինքն՝ նույնիսկ Շերլոկ Հոլմսը, որ մի ժամանակ նվազագույնը երկու անգամ ծխամորճ ծխելու կարիք ուներ զանազան գաղտնիքներ բացահայտելու համար, հասկանում է, որ հենց այրման գործընթացն է, որ վտանգ է պարունակում առողջության համար: Ժամանակակից Շերլոկը դեմ է այրմանը: Սակայն այս գործում գործընթացը ոչ պակաս կարևոր է, քան քիմիական արդյունքը:

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության փորձագետները մշակել են ծխախոտի ծխում առկա ավելի քան 50 վնասակար նյութերի ցուցակ և կատարել են հետազոտություն, որի ընթացքում համեմատել են IQOS-ի գոլորշու մեջ պարունակվող վնասակար նյութերն ու սիգարետի ծխում պարունակվող վնասակար նյութերը: Այսպիսով՝ պարզվել է, որ IQOS-ի օգտագործման ժամանակ անջատվում է 95%-ով ավելի քիչ վնասակար նյութ՝ համեմատած սիգարետի հետ:

Կարևոր է. Սա չի նշանակում, որ ռիսկը նվազում է 95%-ով: IQOS-ի օգտագործումը չի բացառում առողջությանը հասցվող ռիսկերը:

 

Բացի այդ, ՖՄԻ-ը իրականացրել է հետազոտություններ՝ գնահատելու IQOS-ի թութունային գոլորշու ազդեցությունը շինություններում օդի որակի վրա՝ համեմատած ավադական սիգարետի հետ: Նեվշատելում՝ հատուկ նախապատրաստված սենյակում, լաբորատոր պայմաններում չափել են ծխելու ընթացքում առաջացող 20 թունավոր նյութերի բաղադրությունը: Այսպես՝ IQOS-ի օգտագործումից հետո դրանցից 18-ը պահպանվել են նորմայի սահմաններում: Բարձրացել է միայն նիկոտինի և ացետալդեհիդի մակարդակը, այնուամենայնիվ, այս նյութերն էլ են մնացել ԵՄ-ի կողմից հաստատված նորմայի սահմաններում՝ 250 անգամ ցածր նիկոտինի և 40 անգամ ցածր ացետալդեհիդի դեպքում: Հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ թութունի գոլորշին, որն անջատվում է IQOS-ի գործածումից, բացասաբար չի ազդում շինություններում օդի որակի վրա:

IQOS-ը բաղկացած է երկու տարրերից՝ բռնիչից և լիցքավորիչ սարքից: Բռնիչում տեղադրված է մասնիկը, որը տաքանում է մինչև 350 °C, ընդ որում թութունի մեծ մասը գլանակում տաքանում է մինչև ընդամենը 250 °C: Սա բավարար է, որպեսզի գործընթացից ստանաք ծանոթ զգացողությունները, բայց չափազանց քիչ է քիմիական ռեակցիաներ սկսելու համար, որոնք բերում են թունավոր նյութերի փնջի առաջացման, մասնավորապես թունավոր ածխաթթու գազի արտազատման համար: Ընդ որում, սարքը, ավելի ճիշտ տաքացնող սայրը, որը գտնվում է մուշտուկի ներսում, անընդհատ վերահսկում է թութունի ջերմաստիճանը: Դրա այրումը կանխելը բարդ խնդիր էր: Լուծումը հուշեց ավտո արդյունաբերության ոլորտը, որը դիմադրության ջերմաչափեր է օգտագործում էլեկտրոնիկայի վերահսկողության ցուցիչներում:  Մեքենայում շատ համակարգեր պահանջում են մշտական մոնիթորինգ, որպեսզի հնարավոր լինի ժամանակին բացառել գերտաքացումը և մաշվելը: ՖՄԻ ընկերության գիտնականները այդ տեխնոլոգիան ադապտացրել են IQOS-ի համար:

IQOS-ի մեկ լիցքավորումը բավականացնում է մոտ 14 ներքաշման համար (~6 րոպե), այնքան, ինչքան որպես կանոն մարդը կատարում է ծխելիս: Եթե Նեվշատելում ստեղծված IQOS սարքերը պատրաստվում են Մալայզիայում, ապա գլանակները պատրաստվում են Եվրոպայում, ներառյալ հենց Նեվշատելը: Այստեղ մեկ րոպեյում արտադրվում է մոտ 8000 գլանակ: Գլանակը սիգարետ չէ: Հասարակ սիգարետը պարունակում է մանրեցված թութունի տերև: Գլանակներում գտնվող թութունը հատուկ վերամշակման է ենթարկվում: Այն մանրեցվում է, այնուհետև ջրի, գլիցերինի և ցելյուլոզայի մանրաթելերի ավելացմամբ վերականգնվում է: Եթե սիգարետը պարունակում է 550-700 մգ թութուն, ապա գլանակը՝ միայն 320 մգ: Նրբաթիթեղը, որի մեջ փաթաթված է գլանակի թութունը, բացառում է գլանակի օգտագործումը որպես սիգարետ՝ այն հնարավոր չէ այրել, հենց դրա շնորհիվ էլ տաքացումը հավասարաչփ է կատարվում:

IQOS-ը ներկայացվել է 2014թ.-ին: ՖՄԻ ընկերության ներքին գնահատականի համաձայն, աշխարհում ավելի քան 10 մլն մարդ անցել է IQOS-ի, և նրանց 70%-ը թողել է ծխելը: Սա ընկերության նորարարական պրոդուկտի կարևոր գնահատական է, քանի որ ընկերությունը հենց սկզբից ձգտում էր պահպանել ծխելու գործընթացն ու զգացողությունները՝ նվազագույնի հասցնելով առողջությանը հասցվող ռիսկերը: Նոր սարքը հատկապես հայտնի է Ճապոնիայում և Կորեայում: Ֆիլիպ Մորրիսում հույս ունեն, որ մինչև 2025թ. ավելի քան 40 մլն ծխողներ սիգարետը կփոխարինեն նիկոտին պարունակող այլընտրանքային պրոդուկտներով: Այդ պատճառով էլ ընկերությունը կարող է լրիվ հրաժարվել հասարակ սիգարետի արտադրությունից, և անծուխ աշխարհն իրականություն կդառնա: Չնայած, այն մեզանից յուրաքանչյուրի համար զգալիորեն ավելի շուտ կարող է իրականություն դառնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում