Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում սեպտեմբերի 9-11-ը նախարար Պապիկյանը կմասնակցի Համաշխարհային էներգետիկ 24-րդ համաժողովին: