Քուվեյթի պետության Էմիր Սաբահ ալ Ահմադ ալ Ջաբեր աս Սաբահը հոսպիտալացվել Է Միացյալ Նահանգներում, նրա հանդիպումն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հետաձգվել Է: Այդ մասին հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը: «Նախագահն իր ընկերոջը շուտափույթ ապաքինում Է մաղթում և պատրաստ Է նրան ողջունելու Վաշինգտոնում, հենց որ նա իրեն լավ զգա»,- ասված Է Դիրի հայտարարության մեջ:
Թրամփի և Քուվեյթի Էմիրի հանդիպումը պլանավորված Էր սեպտեմբերի 12-ին:
Դիտորդները կարծում են, որ ամերիկյան կողմը ցանկանում Է կանխապահովել Քուվեյթի աջակցությունը Պարսից ծոցում միջազգային ռազմական կոալիցիայի ստեղծման գործում՝ պաշտպանելու նավթի փոխադրումներն Իրանի գործողություններից, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: