Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսացրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հաղորդել են ՌԴ նախագահի մամլո ծառայությունից։
Հայտնի է դարձել, որ նախագահներն առաջին հերթին քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և, մասնավորապես, Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակումը։ Մարդասիրական միջոցառումը նրանց կողմից դրականորեն է գնահատվել։
Պուտինն ու Մակրոնը քննարկել են նաև Դոնբասում իրավիճակի կայունացման հարցը։ Դրա համար Ռուսաստանի առաջնորդը կոչ է արել իր զրուցակցին ավելի ակտիվ պատրաստվել «նորմանդական ձևաչափով» գագաթնաժողովին։
Նա այս հարցի կարգավորման կարևոր պայման է նաև անվանել Ուկրաինայի կողմից պայմանավորվածությունների պահպանումը, որոնք ավելի վաղ են ձեռք բերվել։
Զրույցի ընթացքում նախագահները հայտարարել են նաև միջուկային գործարքը պահպանելու վերաբերյալ համատեղ ջանքերի մասին։