Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մադագասկարում հանդիսավոր պատարագ է անցկացրել, որը լսելու ավելի քան միլիոն մարդ է հավաքվել։
Ֆրանցիսկոսը կոչ է արել ժամանակակից աշխարհը կառուցել եղբայրության և համերաշխության սկզբունքների վրա։ Նա նշել է, որ մարդկությունը պետք է ապրի «հողի ու նրա բարիքների նկատմամբ լիակատար հարգանքով և թույլ չտա որևէ շահագործում»։
Մադագասկար կատարած այցից առաջ Հռոմի Պապը Մոզամբիկ է այցելել, իսկ Աֆրիկա իր այցելությունը կավարտի Մավրիկիայում։