Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Կոնտրաստ․ մեր ներսի հերոսն ու ստրուկը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ «Հանրապետական» ստադիոնում ընդունել էր Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրի հանդիպումն ավարտվել է հայ ֆուտբոլիստների փառահեղ հաղթանակով՝ 4։2։ Սա իրապես երեկ հայաստանյան ամենակարևոր իրադարձությունն էր ու հարցն ամենևին այն չէ, որ մեր ընտրանին բացառիկ շանս է ստացել պայքարելու Եվրոպայի առաջնության ուղեգրերից մեկի համար։ Մեզ առավելապես հետաքրքրում է խնդրի, այսպես ասած, հանրային բաղադրիչը կամ ընկալումը։

Ֆուտբոլը կոնսոլիդացնող մեծ նշանակություն ունի, սակայն վաղուց, շատ վաղուց չէի հանդիպել տպավորիչ այն դրվագին, երբ հանդիսատեսներն ու հավաքականի ֆուտբոլիստներն այդքան գեղեցիկ միմյանց հրաժեշտ են տալիս՝ հեղափոխության հայտնի ծափողջույնների տարափի տակ։ Այլ խոսքով՝ վաղուց այսպիսի ներդաշնակություն չէի տեսել տրիբունայի ու մարզադաշտի միջև։

Սպորտը, ֆուտբոլը բնավ քաղաքականացնելու ցանկություն չունեմ, բայց հեղափոխությունը կարծրատիպեր է ջարդել, նաև՝ ֆուտբոլում, ու մենք սկսել ենք հավատալ հաղթելու մեր կամքին, ունակությանը։ Անցած տարի ժողովուրդը հաղթել է ու հաղթողի հոգեբանությամբ ավելի բարձր նշաձող է սահմանում բոլոր ասպարեզներում, նաև՝ ֆուտբոլում, եթե նույնիսկ Հայաստանն ամնևին էլ, այսպես ասած, ֆուտբոլային «գերտերություն» չէ։

Հեղափոխության լույսը հենց հավատն է սեփական ուժերի հանդեպ, բարձր նշաձող սահմանելն ու դրան հասնելն է։ Երեկ «Հանրապետական» մարզադաշտում հազարավոր երկրպագուներ ականատես եղան հենց հաղթանակի պատմության։

Բայց մեր հեղափոխությունն ունի նաև իր ստվերը, կոմֆորմիզմ հիշեցնող դրսևորումները։ Ինչո՞ւ են հանդուրժվում հնից եկած հոռի երևույթները, անճաշակությունը։ Ապշում ես՝ ինչպե՞ս կարող է արժանապատիվ քաղաքացին իր ֆուտբոլիստների հետ հաղթանակ կերտել մարզադաշտում ու ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ հանդուրժել Հանրապետության հրապարակում Մոսկվային վերաբերող գրություն-սիմվոլիկան։ Ինչպե՞ս կարելի է մեկտեղել հեղափոխության հպարտությունն ու անցյալին բնորոշ ստրկամտությունը։

«Սեպտեմբերի 7-8-ը Մոսկվայի օրերն են, ու այդ առիթով, փոխադարձության սկզբունքով, մեկ օրով Մոսկվային վերաբերող սիմվոլիկա է տեղադրվել Երևանի որոշ հատվածներում․․․ Կարող ենք շատ սիրել այս կամ այն քաղաքը, կամ քիչ, բայց սա նորմալ պրակտիկա է բարեկամ քաղաքների համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Խնդիրը բացարձակապես սխալ է հասկացվել քաղաքային իշխանության կողմից։

Որևէ մեկը դեմ չէ, որ Երևանում նշվի բարեկամ քաղաքների օրերը, սակայն դա պետք է անել արժանապատվորեն ու ամենակևրորը՝ ճաշակով։ Այն, ինչ արել են մեր քաղաքային իշխանությունները՝ ոչ մի կապ չունի ոչ Մոսկվան և ոչ էլ ռուսական մշակույթն արժևորելու հետ․ դա ընդամենը մեր ներսում պինդ արմատներ ձգած վասալային մտածողության ու ռաբիսության սովորական համադրում է, քրեաօլիգարխիկ պատկերացումներին ներդաշնակ անմակարդակություն, որը բնորոշում է անցած քսան տարիները։

Մեր ներսի հերոսն ու ստրուկը կռվի մեջ են՝ հաճախ համատեղվելով մեր մտքերում, մտածողության մեջ, նաև՝ մեր սիրելի մայրաքաղաքում, որտեղ գեղեցիկ ու լուսավոր հաղթանակի լուսը կարող է ստվերվել Հանրապետության հրապարակում հայտնված անմակարդակությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում