«Դորիան» փոթորիկը շարունակում է ավերածությունները Կանադայի տարածքում: Ուժեղ քամին վերամբարձ կռունկը շուռ է տվել բնակելի շենքի վրա:
Դեպքի ականատեսներից մեկին հաջողվել է տեսանկարահանել այդ պահը, տեսանյութը նա հրապարակել է Twitter-ում: Կադրերում երևում է, թե ինչպես է բազմատոննա վերամբարձ կռունկն ընկնում և կախվում շենքի տանիքից: Քամին այնպիսի թեթևությամբ է ճոճում կռունկի մասերը, կարծես այն խաղալիք լինի:
Ըստ New York Post-ի, վերամբարձ կռունկը փլուզման ժամանակ կանգնած է եղել հարևան շենքի տանիքին: Այս պահին տուժածների կամ մահացածների մասին ոչինչ հայտնի չէ:
Տարերային աղետը հարվածել է Բահամյան կղզիներին 2019-ի սեպտեմբերի 1-ին: «Դորիանը» 43 մարդու կյանք է խլել և շատերին անտուն թողել: Փոթորիկը տներ է ավերել, ծառեր արմատախիլ արել, կտրել է էլեկտրահաղորդման գծերը: Ավելի քան 300 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության:
The bad weather is causing major damage throughout #NS, including a crane collapse in Halifax. pic.twitter.com/YxpZ5mCfPa
— CBC Nova Scotia (@CBCNS) September 7, 2019