Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացած է ճանաչել հանրապետության նախագահի ընտրությունները, ընտրողների մասնակցությունը կազմել է 38.41%, հայտնել են գերատեսչությունից:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ժամը 15:00-ին դրությամբ մասնակցությունը գերազանցել է օրենքով պահանջվող 25%-ը:
«Մասնակցության շեմն անցած է, ընտրողների ընդհանուր թիվը 38.41% է»,- ասել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամազ Գոգիան:
Ավելի վաղ Աբխազիայի գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան թեկնածուներից առաջինն է քվերակել պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում:
Սեպտեմբերի 8-ին Աբխազիայում սկսվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են Խաջիմբան և ընդդիմադիր «Ամցահարա» կուսակցության նախագահ Ալխաս Կվիցինիան: