Միացյալ Նահանգները մտադիր է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել ահաբեկչական կազմակերպության, և ոչ թե ՍԱՀ-ի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա ելույթի հեռարձակումն իրականացրել է NTV-ն:
«Մեր դաշնակիցները (ԱՄՆ) ցանկանում են Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել ոչ թե մեր, այլ ահաբեկչական կազմակերպության համար: Մենք մերժում ենք նման մոտեցումը: Մենք բանակցություններ ենք վարում ԱՄՆ-ի հետ անվտանգության գոտու հարցով, բայց տեսնում ենք, որ մենք տարբեր ձգտումներ ունենք»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Էրդողանը մեկնաբանել էր ԱՄՆ-ի հարվածը Իդլիբի տարածքում:
Օգոստոսի 12-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Միացյալ Նահանգների վեց հոգանոց պատվիրակությունը ժամանել է Սիրիայի հետ սահմանակից թուրքական Շանլըուրֆա նահանգ: