Կարծում եմ՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ. այդ մոտեցումը համահունչ է Արցախի իշխանություններին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Ստեփանակերտի 3/3 ընտրատեղամասում քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Ըստ Մ. Մայիլյանի՝ այդ առումով շատ ողջունելի է, որ ՀՀ նոր կառավարությունը ևս որդեգրել է այդ նույն քաղաքականությունը:
«Փաշինյան-Ալիև հանդիպումների ժամանակ այդ հարցը ՀՀ վարչապետը մշտապես առաջ է քաշում»,- նշել է նախարարը: Անդրադառնալով ՏԻՄ ընտրությւոններին՝ նախարարն ասել է, որ իր ցանկությունն է տեսնել հարմարավետ և մաքուր Ստեփանակերտ, որի համար էլ հենց ինքն է քվեարկել: