Թոփ-100-ի տվյալները վերցվել են աշխարհի խոշորագույն ընկերությունների Fortune Global 500 վարկանիշից: Ընկերությունների եկամուտները հաշվարկվել են 2018 թվականի համար:
Աշխարհի բոլոր խոշոր ընկերություններն օգտվում են տնտեսության գլոբալացման առավելություններից: Թվարկված ընկերություններից շատերը հարյուր միլիարդավոր դոլարներ են ստանում: Fortune ամսագիրն ամեն տարի հրապարակում է ամենամեծ եկամուտներն ունեցող աշխարհի խոշորագույն ընկերությունների վարկանիշը: Ըստ howmuch-ի ստեղծված այս վիզուալացումը ներկայացնում է ընկերությունների թոփ-100-ը՝ տրամադրելով տեղեկատվություն այն մասին, թե որտեղ են գտնվում դրանք և ինչ ոլորտներն են ներկայացնում:
• Ընդհանուր առմամբ, աշխարհի 100 խոշորագույն ընկերություններն ավելի քան 15 տրիլիոն դոլար եկամուտ են ստացել:
• Թոփ-100 ընկերությունները ներկայացնում են 17 երկրներ:
• Աշխարհի 100 ամենաթանկարժեք ընկերությունների կեսից ավելին գտնվում է ԱՄՆ-ում (35 ընկերություն) կամ Չինաստանում (23 ընկերություն):
• Աշխարհի ամենաթանկարժեք 100 ընկերությունները տարբեր ճյուղեր են ներկայացնում. առավել լայնորեն ներկայացված են էներգետիկայի, տրանսպորտի և ֆինանսական ծառայությունների ոլորտները: