ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում կատվի և «Դորիան» փոթորկի քարտեզով տեսանյութ է տեղադրել:
Կադրերում ամերիկացի առաջնորդը խաղում է ընտանի կենդանու հետ՝ քարտեզի վրա շարժելով լազերային ցուցիչը:
Տեսահոլովակն ուղեկցվում է բրիտանական Benny Hill Show-ի զվարճալի երաժշտությամբ:
Նշվում է, որ Թրամփի բաժանորդները միանշանակ չարձագանքնեցին նախագահի հրապարակմանը: Մի մասին տեսանյութը զվարճալի էր թվում, իսկ մյուսները դատապարտում էին ամերիկյան առաջնորդին՝ նման հրապարակման համար: