ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թալիբանի առաջնորդների և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմեդզայի հետ բանակցությունների չեղարկման մասին՝ Քաբուլում կատարված հարձակումից հետո: Այս մասին հայտարարել է ամերիկյան առաջնորդը Twitter-ի իր էջում:
«Գրեթե բոլորից ծածուկ, Թալիբանի հիմնական առաջնորդները և Աֆղանստանի նախագահն առանձին, պատրաստվում էին գաղտնի հանդիպել ինձ հետ Քեմփ-Դեյվիդում՝ կիրակի օրը: Այսօր երեկոյան նրանք պետք է գային Միացյալ Նահանգներ: Դժբախտաբար, ազդեցության կեղծ լծակներ ստեղծելու նպատակով նրանք խոստովանեցին հարձակումը Քաբուլում»,- գրել է Թրամփը:
ԱՄՆ-ի ղեկավարը հավելել է, որ միջադեպի հետևանքով զոհվել է 12 մարդ