ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վախենում է, որ 2020 թվականի նախագահական մրցավազքում չի հաղթի, եթե երկրում տնտեսական իրավիճակը վատանա: Այդ մասին հաղորդում է CNN-ը՝ աղբյուրներին հղումով:
Ըստ աղբյուրների, Թրամփն իր անհանգստությունները կիսել է մտերիմների հետ: Նախագահը ենթադրում է, որ 2020 թվականին ԱՄՆ-ի տնտեսությունը կթուլանա: Նա և օգնականները նույնիսկ զանգահարել են խոշոր բիզնեսմեններին՝ համոզելով, որ ԱՄՆ տնտեսության իրավիճակը վերահսկվում է, և ամեն ինչ կարգին է, ավելացնում են աղբյուրները:
Բացի այդ, Թրամփը պահանջել է, որ ամերիկացիների վստահության բարձրացմանն ուղղված միջոցներ ձեռնարկվեն: Հայտնի է, որ քննարկվող քայլերից մեկը երկրի կենտրոնական բանկի բազային տոկոսադրույքի իջեցումն է: