Սեպտեմբերի 7-ին` ժամը 20:50-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ զբոսայգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի (վարորդ՝ Նարեկ Բ., ծնված 1999 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Դավիթ Մ., ծնված 1995 թ.):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնների փականները: