Աբխազիայում սկսվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Հանրապետությունում բացվել է 152 ընտրատեղամաս, որոնք կաշխատեն տեղական ժամանակով մինչև ժամը 20:00-ը:
Աբխազիայում ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին, որին մասնակցել են ինը թեկնածու: Դրա արդյունքներից հետո երկրորդ փուլ մտան գործող նախագահ Ռաուլ Խադիմբան (ձայների 23,85%) և ընդդիմության առաջնորդ Ալխաս Կվիցինիան (21.9%): Մասնակցել են ընտրողների 66.55%-ը: