Վենետիկի կինոփառատոնի վերջին օրը կարմիր գորգի վրա կլիմայի փոփոխության դեմ բողոքի ակցիա են իրականացրել բնապահպան ակտիվիստները:
Ինչպես նշում է Deutsche Welle-ն, փառատոնի փակման արարողությանը նստացույց են կազմակերպել Իտալիայի և Գերմանիայի հարյուրավոր ակտիվիստներ: Նրանք պահանջել են, որ քաղաքային իշխանությունները արգելեն զբոսանավերի նավարկությունը Վենետիկում: Ըստ ակտիվիստների՝ այդ տրանսպորտն արագացնում է գլոբալ տաքացումը: Նաև ցուցարարները կոչ են արել հայտնիներին աջակցել հավաքին:
This morning this is how the red carpet looks like in Venice. Let's make a turnaround: let's put the #ClimateCrisis on the spotlight! pic.twitter.com/59d8KVEhvn
— Venice Climate Camp (@climatecamp_ve) September 7, 2019