Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հյուրը անցյալից. որտեղ է Ռոբերտ Քոչարյանը

Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որ ուսումնասիրում է բրիտանացի Ստիվեն Նյուտոնի հայտարարությունը Առագաստ սրճարանում 2001 թվականին տեղի ունեցած սպանության վերաբերյալ: Խոսքը Պողոս Պողոսյանի սպանության մասին է, որի համար պայմանական երկամյա ազատության դատապարտվեց Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը, որևէ օր չանցկացնելով անազատության մեջ: Նյուտոնը, որ եղել էր սրճարանի զուգարանում դեպքի ականատես, հետագայում հեռացել էր Հայաստանից, իսկ ցուցմունքը ուղարկել դատարան գրավոր: Բայց պատճառաբանությամբ, թե այն անգլերեն է, դատարանը չէր ընդունել այն: Նյուտոնն այժմ Հայաստանում է և կրկնում է իր պատմությունը: Ինչի՞ կհանգեցնի դատախազության ուսումնասիրությունը, և արդյո՞ք գործը կվերաբացվի:

Մյուս կողմից, այստեղ խնդիրն այն է, թե ինչ է հաջորդում վերաբացմանը: Կարող է նոր մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի այն ժամանակ թիկնազորի անդամներին, այդ թվում՝ պայմանական դատապարտվածին, փոխվել նրա դատավճիռը և այլն: Սակայն այստեղ էականը, որ հետաքրքրում է հանրությանը այն է, թե ինչ է դա տալու Ռոբերտ Քոչարյանի դեմ: Որովհետև կասկած չկա, որ Նյուտոնի, այսպես ասած, Հայաստան ժամանումը ունի թերևս հենց այդ իմաստը: Ընդ որում պարզ չէ, թե ինչպես է նա որոշել ժամանել Հայաստան, ո՞վ է նրան համոզել գալ և պատմել, առնչություն ունի՞ դրա հետ որևէ իշխանական շրջանակ, կամ իրավապահ կառույց, կամ ի՞նչ շրջանակ կարող է ունենալ առնչություն: Համենայնդեպս հետաքրքիր է, որ Նյուտոնը Հայաստանում է հայտնվում Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ «սահմանադրական» զարգացումների շրջանակում, թեև, մեծ հավանականությամբ, երկու իրողությունն էլ շատ ավելի լայնաշերտ քաղաքական գործընթացի և տրանսֆորմացիայի մաս են, որ ապրում է հետհեղափոխական քաղաքական համակարգը կամ կյանքը հեղափոխականից, այսպես ասած, առօրեականի անցման բարդ շրջափուլում:

Այդպիսով, որտե՞ղ է «Ռոբերտ Քոչարյան» թիրախն այս գործում, որովհետև առերևույթ թիրախում միայն թիկնապահները կարող են լինել: Ի վերջո, երկրորդ նախագահն այստեղ որևէ կերպ կարող է մեղադրվել միայն ապացուցելու դեպքում, որ նա է հրամայել «լուծել» Պողոսյանի հարցերը, որը, ըստ պատմության, մոտեցել է նրան և ողջունել «Պրիվետ Ռոբ» արտահայտությամբ, ինչը բարկացրել է Շառլ Ազնավուրի հետ սրճարան եկած Ռոբերտ Քոչարյանին: Թե՞ այս պարագայում խնդիրն ավելի շուտ հոգեբանական ազդեցության տիրույթում է, քան իրավական: Համենայնդեպս, որոշակի հարցերի պատասխան կտա դատախազության ուսումնասիրության արդյունքը:

Այստեղ, սակայն, խնդիրը թերևս արժե տեղափոխել այլ հարթություն՝ հանրային-քաղաքական կյանքի լայն տիրույթ:

Ակնառու է մի բան, որ այդ կյանքը հեղափոխությունից մեկուկես տարի անց առավելապես լեցուն է նախկին շրջանի ամենատարբեր աղմկոտ պատմություններով: Դրանք մի կողմից իսկապես թերի, անավարտ են իրենց բացահայտման տեսանկյունից, մյուս կողմից, սակայն, դրանցով լցվող հետհեղափոխական օրակարգն ինքնին դառնում է թերի, հայտնվելով այսպես ասած՝ անավարտ մնալու ռիսկի առաջ, այն տեսանկյունից, որ, մեծ հաշվով, այդ գործերի ավարտուն տեսքի համար ակնհայտորեն պահանջվելու է շատ մեծ ժամանակ, էներգիա, ուշադրություն և այլն: Իհարկե, փոքր-ինչ պայմանական, հարաբերական կամ ուղիղ ձևակերպմամբ, բայց գործնականում մենք, թերևս, որպես հասարակություն և պետություն չունենք ժամանակ՝ 30, 20 կամ թեկուզ 10 կամ հինգ տարի՝ այն նախկին մոտ 30 տարում տեղի ունեցածի, այսպես ասած, ավարտուն բացահայտման վրա ծախսելու համար: Այն դեպքում, երբ նույնքան ակնառու է նաև հանգամանքը, որ մենք ավելի շատ ստանում ենք տեսարաններ, քան իսկապես ավարտուն հեռանկարով գործընթացներ:

Որովհետև բուռն մեկնարկից հետո, դրանք սովորաբար հանգում են մի սառը կամ գոլ կետի, որտեղից սկսվում է կամ վերաբացվում մի նոր պատմություն: Այդպես մենք ստանում ենք «անավարտ մենախոսություն» մեր անցյալի հետ, մեր ապագայի հետ «երկխոսելու» փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում