Իրանի ծովափնյա պահակախումբը շաբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին, Հորմուզի նեղուցում կալանավորել է արտասահմանյան նավ՝ 12 ֆիլիպինցիներով հանդերձ՝ հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը:
Հաղորդվում է, որ ձերբակալման պատճառը անձնակազմի կողմից 280 հազար լիտր վառելիք մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձն է եղել:
Նշվում է, որ Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը:
Վերջերս Հորմուզի նեղուցում լարված իրավիճակ է տիրում Իրանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների սրման ֆոնին:
Իրանն առաջին անգամ չէ, որ ձերբակալում է արտասահմանյան նավերը։