Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

Դա կատարյալ պլանավորված հարձակում էր. Ստյոպա Սաֆարյանը` իր հետ կատարվածի մասին

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան հերթական գրառումն է կատարել՝ անդրադառնալով երեկ իր հետ տեղի ունեցածին:

«Իմ հազարավոր ընկերներին ու հայրենակիցներին շնորհակալ եմ ու երախտապարտ զորակցության խոսքերի համար:

Երեկ կատարվածի հետ կապված առայժմ կարճ կասեմ հետևյալը.

Այն կողոպուտի փորձ չէր, պլանավորված չէր որպես կողոպուտ կամ այդ կերպ նախազգուշացում կամ սարսափեցում. լիարժեք քննությունը ցույց կտա, որ դա կատարյալ պլանավորված հարձակում էր, կապված իմ հրապարակային քաղաքական գործունեության հետ, որը ձախողվեց ու կողոպուտի դրսևորում ստացավ մի քանի պատճառներով:

1. Նրանցից մեկն, ով ինձ սպասում էր աստիճանահարթակին, դեմքով դեպի շքամուտքի դուռը, արագ զգաց, որ ես կասկածանք ունեի իր հանդեպ ու ուշադիր նայեցի իրեն, ինչը հազվադեպ բան է իմ վարքագծում:

2. Նրանց պլանները ձախողեց տեղանքում ու մթության մեջ վատ կողմնորոշվելը. ի տարբերություն ինձ՝ երկուսն էլ մթության մեջ վատ էին կողմնորոշվում և տարածքը վատ գիտեին. նրանք զգացին, որ առաջինն իմ ուշադրությունը դեպի իրենց շրջեցին այն բանից հետո, երբ մուտք ներխուժած երկրորդը ահռելի բոյով մեկ /երկուսն էլ շատ բարձրահասակ էին/ դաժան կերպով հագավ միջանցքում դրված պահարանին, իսկ առաջինը, որ հասցրել էր իբր փակել դեպի երկրորդ հարկ իմ հնարավոր գնալը, հասցրեց հետույքի մեջ մխրճել սուր բազրիքը: Այս ամենը տեղի էր ունենում գրեթե միաժամանակ ու հերթականությամբ հայացքս ուղղում դեպի նախ պահարանը գրկածին, ապա հետույքով բազրիքի սուր երկաթը հայտնաբերածին: Ես բավարար չափով տեսա երկուսին էլ ու զգացի նրանց մտադրությունները:

3. Իմ անակնկալ պահվածքը. որքան էլ այդ պահին երկու ձեռքերս ծանրաբեռնված էին խանութից կատարված գնումների տոպրակներով, իմ արագ՝ դեպի իրենց շրջվելն ու հեռախոսը գրպանիցս հանելը, լապտերիկը միացնել փորձելը փոխեց նրանց պլանները: Նրանք ամենայն հավանականությամբ վախեցան, որ ես կնկարեմ դեմքերը: Ավելին, ֆիզիկական հարձակման դեպքում բնականաբար ինքնապաշտպանվելու էի, իսկ ձեռքիս բավական ծանր իրերը բավական լուրջ մարմնական վնասվածքներ հասցելու կատարյալ գործիք էին: Դրա համար արագ ձեռքիցս վերցրեցին

4. Վայրկայններ անց թիկունքիցս բացվում էր տան դուռն ու նրանք հայտնվում էին կատարյալ լույսի տակ, կին, հարևաններ, որոնք վայրկյաններ անց արդեն դրսում էին:

Ահա թե ինչու նրանք ստիպված էին բավարարվել կողոպուտով:

Ես վստահ եմ, որ Ոստիկանությունը շատ արագ հայտնաբերելու է թե հեռախոսը, թե կատարողներին:

Բայց կանխավ ասում եմ՝ չեմ հավատալու կողոպուտի վարկածին, որը շրջանառության մեջ է հայտնվել ԶԼՄ-ներով, առաջինը, որքան հասկանում եմ, Shamshyan.com-ով:

Իրենք էլ գիտեն, թե ես ինչ հանգամանքեր եմ ներկայացրել իրենց՝ նաև գործի ու հնարավոր առնչվող տարբեր անձանց մասով: Այնպես որ՝ սպասում եմ կատարյալ մերկացումների: Սա շարքային 2 ջեբկիրի արարք չէր, այլ բավական մեծաթիվ բանդայի արած, որը թաքնվում է նորաստեղծ տարատեսակ քաղաքական անվանումների տակ, բայց միով բանիվ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր խաղի խամաճիկներից են:

Եթե Ոստիկանությունը շատ ուզեցավ, լիքը կապիկների դեմքեր է պայթելու: Նրանք հավանաբար այս պահին չէն էլ մտածում, որ իրենց մասին «մտածում ենք»… Իսկ մենք գիտենք իրենց մասին, իրենց կապերի մասին:

Գրկում եմ բոլորիդ, մենք ընտանյոք հանդերձ լավ ենք, մի անհանգստացեք, կատարվածն առիթ դարձավ, որ այսօր կարգին հանգստանամ իմ տանը»,- գրել է Սաֆարյանը:

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1079149688957196

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում