«Հայաստանում պոպուլիզմի կարիք կար, որովհետև Հայաստանի հասարակությունը հոգնել էր պսևդո էլիտաներից՝ թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ տնտեսական և թե՛ նույնիսկ մտավորական էլիտաներից, նորի պահանջ կար և Փաշինյանը հստակ այդ ալիքի վրա դուրս եկավ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ թեև իշխանության վարքագծում կա պուպուլիզմի դրսևորում, այնուամենայնիվ, վերլուծելով այսօրվա իշխանության քաղաքականությունը, կարող ենք ասել, որ սա դասական լիբերալիզմի դրսևորում է, երբեմն 90-ականների սկզբին բնորոշ վայրի լիբերալիզմի։