«Ես պայմանական այդպիսի թևերի չէի բաժանի խմբակցությունը, խմբակցությունը բաղկացած է անհատներից և անհատներից յուրաքանչյուրն իր կարծիքն ունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին:
Նա նշեց, որ ընթերցել է փորձաքննությունը, հետո լսել նաև ԷԼԱՐԴ փորձագիտական խմբի եզրակացությունը, հասկացել է, որ իսկապես կան մտահոգություններ շրջակա միջավայրի վրա թողած ազդեցության հետ կապված: