Մարտի մեկի դեպքերից տուժած, քաղակտիվիստ Անդրանիկ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմել է սեպտեմբերի վեցին Բաղրամյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին։ Ժամը 11:20-ի սահմաններում մենակ քայլելիս է եղել Բաղրամյան պողոտայով, երբ մեքենայից, որը վարել է Քոչարյանի աջակից Արշակ Սարգսյանը, հայհոյանքներ են հնչել իր հասցեին: Տեղի է ունեցել վեճ։ Քոչարյանի աջակիցը դիմել է ոստիկանություն։