Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Տեղումներ չեն լինի, ջերմաստիճանն էլ կբարձրանա. ԱԻՆ

Հանրապետությունում վերջին օրերին եղանակային պայմանների հետևանքով լուրջ արտակարգ դեպքեր, պատահարներ չեն գրանցվել, ընդհանուր առմամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է 117 ահազանգ, արձագանքել է բոլոր դեպքերին:

Ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ մարտի 30 -31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունն ամբողջությամբ ցիկլոնի ազդեցության տակ էր, ամբողջ տարածքում տեղաց առատ ձյուն, ինչն աննախադեպ էր և՛ տևողության, և՛ ինտենսիվության տեսանկյունից: Գրանցվել է խցանումների, արգելափակումների 81 դեպք, 166 տրանսպորտային միջոց է խցանվել, ԱԻՆ, ոստիկանության համատեղ ուժերով տարբեր աստիճանի խցանում-արգելափակումներից դուրս է բերվել 520 մարդ: ԱԻՆ ուշադրության կենտրոնում են եղել հատկապես Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի մարզերը: Սոթք-Քարվաճառ հատվածը, ըստ բանախոսի, փակ է նաև այս պահին. այնտեղ ԱԻՆ-ն աշխատանքներ է տանում: Փակ են նաև Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը, Վարդենյաց նրբանցքը, որ փակ է և՛ մաքրման տեսակետից, և՛ անվտանգության:

Բոլոր ճանապարհները հանրապետությունում բաց են երթևեկության համար, կան առանձին հատվածներ, որոնք մերկասառույցի և դեռևս ձյան առկայության հետևանքով դժվարանցանելի են:

«ԱԻՆ-ում, իհարկե, հասկանում են, որ արագ ձնհալի հետևանքով կառաջանան խնդիրներ, և ՏԻՄ-երը ևս աշխատանք կտանեն հնարավոր հոսքերը և ջրային գոտիները կանխելու համար: Այս պահի դրությամբ ոչինչ չի հուշում, որ մենք կունենանք խնդիր այդ ձնհալի հետ կապված: Առաջիկայում գիշերը հանրապետությունում դեռևս կպահպանվի բացասական ջերմաստիճանը, իսկ ցերեկը ջերմաստիճանի բարձրացում է նախատեսվում:

Թեև գիտակցում ենք, որ բավական շատ ձյուն է եկել, սակայն այս պահին ձնհալի հետ կապված որևէ վտանգ չունենք»,- ասաց նա:

Ալավերդի- Վրաստան ճանապարհահատվածում փլվածքին անդրադառնալով՝ Խանգելդյանը նշեց, որ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում մարտի 30-ին՝ ժամը 09:50 սահմաններում, ստացվեց ահազանգը, աշխատանքը սկսվեց: Շատ արագ, մոտակա ժամերի ընթացքում արդեն միակողմանի երթևեկությունը վերականգնված էր, մեծ զանգված չէր գահավիժել, շատ արագ միակողմանի բացվեց ճանապարհը, հետո երթևեկությունը ամբողջապես վերականգնվեց:

Աշոցքից 17 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի ունեցավ թույլ երկրաշարժ, որը տեղում չի զգացվել, բնակիչներից որևէ ահազանգ չենք ստացել: Ահազանգը ստացվել է ԱԻՆ սեյսմիկ ծառայության կողմից: Խանգելդյանի խոսքով՝ եղանակային պայմանների հետ կապված իրենց կանխատեսումները ճշգրիտ են եղել՝ անձրև ու ձյուն է եկել, կարկուտն է մի փոքր անսպասելի եղել:

ԱԻՆ ներկայացուցիչը տեղեկացրեց՝ հանրապետության տարածքում ապրիլի 1-5-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ապրիլի 1-ի ցերեկը, ապրիլի 2-5-ը կբարձրանա 8-10 աստիճանով, մայրաքաղաքում ապրիլի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանի անկում՝ գիշերը օդում մինչև 6 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին՝ 7 աստիճան ցուրտ:

Մարտի 31-ի ժամը 14:00-ի դրությամբ ուժեղ քամու և ձնաբքի հետևանքով հանրապետության տարածքում տարբեր ժամանակահատվածներում հոսանքազրկված 194 բնակավայրերի հոսանքամատակարարումը վերականգնվել է:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այսօր, հաշվի առնելով օրվա յուրահատկությունը, ապրիլմեկյան զավեշտալի զանգեր դեռևս չե՞ն գրանցվել: «Դեռ չեն եղել, ցանկալի է՝ չգրանցվեն էլ, քանի որ դրանք երբեմն տարօրինակ բնույթ են կրում: Իհարկե, լինում են դեպքեր, երբ հումորն ու արտակարգը համատեղ են հանդես գալիս, մենք փորձում ենք ադեկվատ ու օրենքով սահմանված արձագանք տալ, բայց հաշվի առնելով այս օրերի իրավիճակը՝ նման զանգեր չեն եղել»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում