ԲՀԿ-ն շատ ակտիվ մասնակցություն է ունենում Ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների աշխատանքներում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
«Ձևավորվել է աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված են բոլոր խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները։ Օրինակ, մեր կողմից ես եմ, Նաիրա Զոհրաբյանն է, Սերգեյ Բագրատյանն է։ Շատ դինամիկ պրոցես է գնում, մեզ համար դրանք շատ կարևոր հարցեր են»,-ասաց Աբովյանը։
Նա հավելեց, որ ԲՀԿ-ն առաջարկներ ունի, դրանք քննարկման փուլում են. «Չեմ ուզում հիմա բարձրաձայնել դրանց մասին, քանի որ հիմա աշխատանքային խմբում քննարկումներ են ընթանում»։